Մաքսայինի աշխատակիցները պատասխան կտան իրենց նամակի համար․ «Հրապարակ»

«Հրապարակ» թերթը գրում է. «Մայիսի 27-ին մենք հրապարակել էինք ՊԵԿ մաքսային ոլորտի ավելի քան հինգ տասնյակ աշխատակիցների նամակը, որով նրանք պարզաբանում էին պահանջում՝ հերքում և ներողություն ՊԵԿ նախագահ Ռուստամ Բադասյանից՝ համարելով, որ վերջինս իրենց զրպարտել է «Հրապարակին» տված մի հարցազրույցում հնչեցրած որոշ մտքերով։ Իսկ հարցազրույցում Բադասյանն ասել էր, որ մաքսային տերմինալներում դեռևս կոռուպցիոն երևույթներ կան մնացած՝ 5-10 հազար դրամի չափով «շնորհակալություն» հայտնելու տեսքով։
Նամակը ստանալուց հետո ՊԵԿ-ից մեզ ասել էին, որ Ռուստամ Բադասյանն արձակուրդում է, երբ վերադառնա ու անհրաժեշտ համարի, կարձագանքի նամակին։ Բայց այդպես էլ նրա կողմից արձագանք չեղավ։ Փոխարենը եղավ ՊԵԿ նախագահի տեղակալ Շուշանիկ Ներսիսյանի ազատումը, որը վաղուցվանից կոնֆլիկտ ուներ Ռուստամ Բադասյանի հետ: Ապա պարզեցինք նաև, որ Ներսիսյանի ազատվելուց մի քանի օր առաջ էլ պաշտոնից ազատվել էին նամակը ստորագրած մոտ տասը աշխատակիցներ։
Մենք գրավոր հարցում էինք ուղարկել ՊԵԿ լրատվական ծառայություն՝ հետաքրքրվելով, թե ՊԵԿ նախագահը տեղյա՞կ է այդ նամակից, արձագանքե՞լ է դրան, ի՞ նչ մեկնաբանություն ունի դրա վերաբերյալ կամ ե՞րբ և ինչպե՞ս է պատրաստվում արձագանքել։ ՊԵԿ-ից երեկ պատասխան ենք ստացել, որ դեպքի առթիվ նշանակվել է ծառայողական քննություն, բոլոր հանգամանքների համակողմանի ուսումնասիրությունից հետո գնահատական կտրվի «Մաքսային ծառայության մասին» ՀՀ օրենքի և այլ իրավական ակտերի առերևույթ խախտումներին։
Այսինքն՝ հասկացնում են, որ նամակ գրող մաքսայինի ծառայողները դեռ պատասխան պետք է տան իրենց նամակի համար, այլ ոչ թե ՊԵԿ նախագահը պետք է պատասխան տա իր ասածների համար։
Առավել մանրամասն՝ թերթի այսօրվա համարում

«Երեկ մեկ օրվա մեջ խտացված էր իշխանություն–ընդդիմություն պայքարի գրեթե ամբողջ դիլեման». Վլադիմիր Մարտիրոսյան
622:12
«Հուսահատ փորձեր են անում մարդկանց մի մասին համոզելու, թե բանակ են ղեկավարում». Տիգրան Աբրահամյան
6519:30
Հռոմի պապը կոչ է արել զիջումների գնալ Ուկրաինայում պատերազմը դադարեցնելու համար
15519:13
«Խաղաղության քաղաքականությունը չի ազատում պետությանը՝ հիշելու պարտքից»․ Դավիթ Անանյան
8017:24
«Ցանկացած իշխանություն վաղ թե ուշ ավարտվում է»․ Արման Աբովյան
8317:12
«Պատերազմի արհավիրք բերած իշխանությունը երեկ որոշ համայնքներում ստացել է 99 տոկոս ձայն»․ Արմեն Հովասափյան
8316:12
«ԵԽԽՎ-ի զեկույցում անդրադարձ կա նաև ԲՀԿ-ի՝ խորհրդարանից դուրս մնալու հանգամանքներին․ ճշմարտությունը կոծկել հնարավոր չէ»․ Իվետա Տոնոյան
7715:54
«Եպիսկոպոսների ձերբակալությունը չի համապատասխանում ժողովրդավարության հիմնարար ազատություններին»․ Շոլտ Նեմեթ (տեսանյութ)
8615:36