«Արցախում գիտեն, որ իշխող ուժի ծրագրերում արցախցին պետք է լինի Ադրբեջանի կազմում»․ Տիգրան Աբրահամյան

ԱԺ «Պատիվ ունեմ» խմբակցության պատգամավոր Տիգրան Աբրահամյանի գրառումը. «Ինձ հաճախ են հարցնում՝ ինչո՞ւ իշխանության ներկայացուցիչներն Արցախ չեն այցելում։
Այս հարցը, կարծես, անընդհատ օդում կախված է։
Մի կողմից թվում է, որ այս հարցի պատասխանն ակնհայտ է, մյուս կողմից՝ թեման տարբեր հաճախականությամբ անընդհատ շրջանառվում է։
Առաջին միտքը, որ գլխովդ անցնում է՝ իսկ ի՞նչ երեսով գան Արցախ, ի՞նչ ունեն ասելու, անելու։
Արցախում մարդիկ պարզ գիտեն, որ իշխող ուժի պատկերացումներում և ծրագրերում արցախցին ու Արցախը պետք է լինեն Ադրբեջանի կազմում։
Հիմա դրանք գան ի՞նչ անեն, իրենց համար չկա Արցախ, չկա Հայաստան։ Ավելին՝ նրանց համար արդեն Սյունիք էլ չկա, որոշ ժամանակ հետո Հայաստան էլ չի լինի։
Սրանց պատկերացումներով չկա Արցախ ու Սյունիք, բնականաբար չի լինի նաև այս թեմաներով խնդիրներ։ Ու առանց թաքցնելու գնում են այս ուղղությամբ։
Սա ուղղակի ևս մեկ անգամ արձանագրենք ու անցնենք առաջ»։

Դեսպանների փոխարինման հարցն է քննարկվում
10109:18
Սպասվում է առանց տեղումների եղանակ (լուսանկար)
9808:18
«Ինչու է նենգափոխվում իրականությունն ու փորձ արվում ստեղծել պատրանք»․ Հակոբ Բադալյան
15203:06
«Նման քայլ կարող էին ձեռնարկել նաև թուրքական կամ ադրբեջանական հատուկ ծառայությունները»․ Արմեն Այվազյան
15400:54
«Նիկոլ, կարո՞ղ է Ալիևն է հիմար բովանդակությամբ sms ուղարկել ու պարտադրել, որ ՄԱԿ-ի ամբիոնից արտասանես»․ Գագիկ Համբարյան
14500:18
«Ընդամենն ամիսներ առաջ Փաշինյանն ասում էր, թե ադրբեջանցիների վերադարձի թեման փակված է»․ Արմեն Հովասափյան
139Երեկ, 23:48
«Ադրբեջանը պաշտոնապես լեգիտիմացրեց ՀՀ տարածքային ամբողջականության դեմ ուղղված իր ռազմավարությունը»․ Տաթև Զորյան
142Երեկ, 23:12
«Մենք կորցնում ենք նաև արդարության ու ճշմարտության ձայնը, որ պիտի հնչեր միջազգային հարթակներում»․ Լիաննա Գասպարյան
114Երեկ, 22:54