Քաղաքական գործեր «կարող» ԱԱԾ որոշ աշխատակիցներ մյուսներից 100-300 հազար դրամ ավելի են ստանում. «Հրապարակ»
![]() 601 Շաբաթ, 25 հունիսի, 2022 թ., 10:36 «Հրապարակ» թերթը գրում է. «ԱԱԾ-ում կա Սահմանադրական կարգի պահպանության և ահաբեկչության դեմ պայքարի դեպարտամենտ։ Այն համակարգում է «ՀՀ տարածքում կենսապահովման և կրիտիկական կարևոր օբյեկտների հակաահաբեկչական պաշտպանության ապահովմանն ուղղված համալիր միջոցառումները»։ Իրականում՝ զբաղվում է ընդդիմադիր քաղաքական գործիչների դեմ քրեական գործերով, այսինքն՝ քաղաքական հետապնդումներով։ ԱԱԾ մեր աղբյուրներից տեղեկացանք, որ այս դեպարտամենտի աշխատակիցներին լրացուցիչ հավելավճարներ են տալիս՝ որպես փոխհատուցում «չարչարանքների» համար։ Միայն մայիսի 13-ի կառավարության նիստում գործադիրը որոշեց 333 միլիոն 600 հազար դրամ հատկացնել ԱԱԾ-ին՝ ներքին անվտանգությունն ուժեղացնելու նպատակով, ապա ևս 975 մլն 686 հազար դրամ հատկացվեց։ Հավելավճարները տալիս են պարգևավճարների տեսքով։ Արդյունքում, այս դեպարտամենտի աշխատողները 100-300 հազար դրամ ավելի են ստանում, քան ԱԱԾ մյուս աշխատակիցները։ Այս գումարները տրամադրվում են ՀՀ կառավարության պահուստային ֆոնդից, որը հեղափոխությունից հետո բազմապատկվել է, երբ ուզում, ում ուզում՝ փող են հատկացնում, որը բյուջեով նախատեսված չէ։ Այսինքն՝ բյուջեի հաշվին հարստանում են ոչ միայն իշխանության առաջին էշելոնում գտնվողները, այլև նրանց անօրինական հրահանգները կատարողները»։ Մանրամասները՝ թերթի այսօրվա համարում։ |

«Թե՛ հայրենիքը, թե՜ պաշտոնը Գասպարյան Օնիկը տանուլ է տվել». Կարեն Հեքիմյան
10222:30
«Հայկական պետականության շուրջ օղակը սեղմվում է». Սուրեն Սուրենյանց
21320:06
Ադրբեջանի ԱԳՆ են կանչվել Նիդերլանդների և Բելգիայի դեսպանները
24917:47
«Մեր ճակատագրերը փոխկապակցված են». Հասմիկ Հակոբյանի ելույթը՝ Ստամբուլում (տեսանյութ)
20717:18
«Ոչ ոք իրավունք չունի մեզ դնելու ինքնիշխանության ու խաղաղության միջև ընտրության առաջ»․ Լևոն Զուրաբյան
17017:06
«Կարծում եմ՝ իր անձի վերաբերյալ կեղծ լուրերը հիմք են հանդիսացել, որ որոշել է խոսել»․ Սեյրան Օհանյան (տեսանյութ)
26816:12
«Իրանի և ԱՄՆ-ի միջև հակամարտությունում հաղթողներ չեն լինի»․ Լուկաշենկո
30116:09
«Խաղաղության պայմանագիրը հնարավորություններ կբացի Եվրոպայի հետ ավելի սերտ համագործակցության համար». Բայբա Բրաժե
37115:22
