Ովքե՞ր և ի՞նչ եղանակով կարող են հայտագրել ընդունելության քննություններն ու մասնագիտությունները

Գնահատման և թեստավորման կենտրոնի տնօրենի հրամանով՝ հաստատվել են միասնական քննությունների երկրորդ փուլի քննությունների օրերը՝ ըստ առարկաների: ԿԳՄՍՆ-ից հայտնում են, որ քննությունները տեղի կունենան հուլիսի 4-9-ը.
- «Կենսաբանություն» և «Աշխարհագրություն»- հուլիսի 4
- «Օտար լեզուներ» (անգլերեն, գերմաներեն, ֆրանսերեն, իտալերեն, իսպաներեն, պարսկերեն) - հուլիսի 5
- «Հայոց լեզու և հայ գրականություն» - հուլիսի 6
- «Մաթեմատիկա» - հուլիսի 7
- «Հայոց պատմություն», «Ֆիզիկա» - հուլիսի 8
- «Քիմիա», «Ռուսերեն» - հուլիսի 9:
Երկրորդ փուլի միասնական քննությունները կազմակերպվում են Երևանում։
Նշենք, որ բուհերի ընդունելության երկրորդ (լրացուցիչ) փուլի դիմում-հայտերի ընդունելությունը մեկնարկել է հունիսի 26-ից և կշարունակվի մինչև հուլիսի 1-ը՝ ժամը 17:00-ը՝ ներառյալ:
Առցանց եղանակով ընդունելության քննություններ և մասնագիտություններ կարող են հայտագրել՝
- օտարերկրացիները և երկքաղաքացիները,
- օտարերկրյա ուսումնական հաստատություններն այս ուսումնական տարում ավարտած ՀՀ քաղաքացիները,
- 2022 թվականի ամառային զորակոչից զորացրված կամ մինչև հուլիսի 31-ը զորացրվող քաղաքացիները,
- առաջին փուլում ընդունելության դիմում-հայտ չներկայացրած ՀՀ քաղաքացիները:
Առցանց եղանակով նույն ընդունելության քննությունը կարող են հայտագրել նաև հիվանդության պատճառով քննությունն ընդհատած դիմորդները։ Հարգելի պատճառով առաջին փուլի ընդունելության քննությանը չմասնակցած դիմորդները նույն ընդունելության քննությունը կարող են հայտագրել ԳԹԿ-ում։
Հայտագրման առաջին փուլում դիմում-հայտ չներկայացրած դիմորդները կարող են հայտագրվել ԳԹԿ-ում՝ նշելով միայն ընդունելության քննությունները: Նրանք մասնակցելու են թափուր մնացած տեղերի մրցույթին։
Ընդունելության դիմում-հայտի համար անհրաժեշտ է նաև՝
- 3x4 չափի լուսանկարի էլեկտրոնային տարբերակը,
- անձնագրի կամ ծննդյան վկայականի պատճենը,
- ՀՀ ֆինանսների նախարարությունում Գնահատման և թեստավորման կենտրոնի 900018003401 հաշվեհամարին յուրաքանչյուր միասնական և/կամ կենտրոնացված քննության համար փոխանցել 1500 (հազար հինգ հարյուր) դրամ:
Ներբուհական քննություն հանձնող դիմորդները քննության համար նախատեսված գումարը (1500 դրամ) պետք է մուծեն քննությունը կազմակերպող բուհի հաշվեհամարին։ Միասնական, կենտրոնացված, ներբուհական քննությունների վճարից ազատվում են «ՀՀ պետական և ոչ պետական բարձրագույն ուսումնական հաստատություններ ընդունելության կարգի» 89-ից 92-րդ կետերով սահմանված արտոնություններից օգտվող դիմորդները։
Երկրորդ փուլի դիմորդների միասնական քննությունների անցաթղթերը Գնահատման և թեստավորման կենտրոնի կողմից կփոխանցվեն առանձնացված դպրոցներ, ինչպես նաև կուղարկվեն դիմորդի էլեկտրոնային հասցեին:

Մինչև օգոստոսի 2-ը ավագ դպրոցների առցանց հայտագրումը կիրականացվի առաջնահերթություն ունեցողների համար
234Երեկ, 21:24
«Տիկին «լիբերալ» նախարարը կզանգի՞ «լիբերալ» ռեկտորին»․ Արմեն Աշոտյան
295Երեկ, 15:54
«Ի գիտություն բուհերի ընդունելության հիմնական մրցույթից դուրս մնացած դիմորդների». ԳԹԿ
301Երեկ, 14:12
Հերթը մյուս փոխնախարարինն է. «Ժողովուրդ»
89517.07.2026, 09:18
Տնօրենի ժպ-ն Արցախի խորհրդանիշով նկարը պոկել է՝ համարելով հակապետական քայլ. սկանդալի հետքերով (լուսանկար)
89016.07.2026, 22:54
Կորեացուն քրեական մեղադրանք է սպառնում քննության ժամանակ խելացի ակնոց օգտագործելու համար
251316.07.2026, 22:22
Իլոն Մասկը հայտարարել է, որ ժամանակակից դպրոցները բացարձակապես անօգուտ են
182015.07.2026, 21:35
«ԵՊՀ-ն չպետք է լինի մի վայր, որտեղ աշխատանքի երաշխիքը լռությունն է». «ՀայաՔվե»
112810.07.2026, 15:00