«Գործ ունենք օբյեկտիվ իրականության, օրենքի հետ զրո առնչություն ունեցող երևույթի հետ»․ Արամ Վարդևանյան

«Մեզ դեռ նյութերը չեն տրամադրել, բայց մենք, անկախ այդ հանգամանքից, Նարեկ Կարապետյանին առնչվող միջնորդության նյութերին ծանոթանալու համար հավելյալ ժամանակ չենք խնդրելու՝ ելնելով Նարեկ Կարապետյանի դիրքորոշումից»,- այս մասին ԿԸՀ-ի բակում լրագրողների հետ զրույցում նշեց փաստաբան Արամ Վարդևանյանը։
«Օբյեկտիվ իրականության, ողջամտության, օրենքի և իրավունքի հետ զրո առնչություն ունեցող երևույթի հետ գործ ունենք»,- ընդգծեց Վարդևանյանը՝ հավելելով, որ
ՍԴ-ն հստակ արձանագրել էր, որ պատգամավորի կարգավիճակ ձեռք բերելուց հետո անձը չի կարող գտնվել անազատության մեջ։
«ՍԴ-ն օգտագործվել էր ոչ թե լիազորությունների ստանձնում եզրույթը, այլ պատգամավորի կարգավիճակ եզրույթը, այս պահից սկսած՝ կարգավիճակը հստակ է, ինչպե՞ս կարող է ԿԸՀ-ն անձի անձնական ազատության վերաբերյալ հարց քննել, չի կարող»,- հավելեց փաստաբանը՝ անդրադառնալով դատախազության ներկայացրած միջնորդությանը և ԿԸՀ նախագահ Վահագն Հովակիմյանի պարզաբանմանը, թե մինչև պատգամավորի լիազորությունների ստանձնումը նման հարցերի քննությունը ԿԸՀ տիրույթում են։

«Հրամանատարների, սպաների հեռացումն ու զորացրումն էլ բավարար էր այսպիսի ծանր հետևանքների հանգեցնելու համար». Տիգրան Աբրահամյան
3502:00
«Պաշտպանական համակարգի ներսում կարգապահական ու բարոյահոգեբանական կառույցների փլուզում է». Մհեր Մելքոնյան
4901:36
«Անդրանիկ Թևանյանի և Արեգնազ Մանուկյանի դատավարությունն աննախադեպ է լինելու իր հիբրիդային բնույթով». «Մայր Հայաստան»
4401:18
ԱՄՆ-ն Սիրիան հանել է ահաբեկչությունը հովանավորող պետությունների ցանկից
14401:02
«Այս ծաղրածուները պետք է «շարժվեն», հակառակ դեպքում հետևանքները Կանադայի համար ՇԱՏ ՎԱՏ կլինեն». Թրամփ
15300:04
«Միայն Ուկրաինան պետք է որոշի արդար խաղաղության պայմանները»․ Անտոնիու Կոշտա
128Երեկ, 22:12
«Եթե հանկարծ «հայկական» «Թրիփփ»-ով չհաջողվի Սյունիքը կտրել, ապա դա կարվի Տիգրանաշենով». Արթուր Դանիելյան
89Երեկ, 21:24
«Քոչարյանասերժական կլանը պետք է օր առաջ ունեզրկվի». Նիկոլ Փաշինյան (տեսանյութ)
118Երեկ, 17:30