«Մի օր էլ գուցե Փաշինյանը հետևի Նիկարագուայի օրինակին». Արտակ Զաքարյան

ՀՀԿ Գործադիր մարմնի անդամ Արտակ Զաքարյանի ֆեյսբուքյան գրառումը․ ««Աչքալուսանք» ՔՊ-ին՝ Մանագայից.
Ըստ Reuters լրատվական գործակալության, Նիկարագուայի նախագահ Դանիել Օրտեգան հայտարարել է, որ երկիրն այլևս ընտրություններ չի անցկացնի: Ըստ Օրտեգայի, դրանով նա փաստացի վերացնում է ընդդիմության ցանկացած հնարավորություն՝ իրենից իշխանությունը վերցնելու համար։
Օրտեգայի խոսքով՝ այս քայլը կկանխի որևէ ընդդիմադիր ուժի վերադարձն իշխանության։
Ճիշտ է, Օրտեգան, որը ղեկավարում է երկիրը 2007 թվականից, դեռևս չի հստակեցրել, թե ինչ իրավական մեխանիզմով են իրականացվելու այդ փոփոխությունները։ Բայց վստահ եմ, ինչպես կամենա, այնպես էլ կանի, որովհետև երկրում գործնականում ընդդիմություն գրեթե չի մնացել:
Հ.Գ. 1
Դանիել Օրտեգան ավելի ազնիվ է գտնվել: Առանց տարածք հանձնելու, առանց զոհերի, առանց ավելորդ դեմոկրատական սեթևեթանքների ու թշնանահաճո քաղաքականության, առանց քարոզչական կեղծիքների և ժողովրդավարության բաստիոնի մասին կեղծ քարոզչության՝ մտադիր է չեղարկել ընտրությունները և վերջ:
Օրինակ, վերջին տարիներին Հայաստանի ՏԻՄ ընտրություններում հաղթած բոլոր ընդդիմադիրները, հաղթելուց հետո անցել են կալանավայրերով ու դատարաններով: Ես չգիտեմ, կա՞ Հայաստանում պայքարող հասարակական, քաղաքական միավորում, որի ղեկավարը, կամ ղեկավար կազմի ներկայացուցիչը, քաղաքական մոտիվներով հայտնված չլինի որևէ իրավական գործընթացի մեջ կամ վատագույն դեպքում՝ կալանավորված չլինի:
Եթե չկա նման ուժ, մի օր էլ գուցե Փաշինյանը հետևի Նիկարագուայի օրինակին և ընդհանրապես վերացնի ընտրական համակարգը՝ հիմնավորելով այն որպես ընդդիմադիրների ազատությանը, Հայաստանի խաղաղությանը և իշխանականների լավ կյանքին սպառնացող գործընթաց...
Հ.Գ.2
Դանիել Օրտեգայի այս հայտարարությունը հնչեց նրա ձեռքում բացարձակ իշխանության երկար տարիներ կենտրոնացման ֆոնին։
Վերջին 10 տարիներին Նիկարագուայում ձերբակալվել, ունեզրկվել կամ քաղաքական գործընթացներից հեռացվել են ընդդիմության բազմաթիվ առաջնորդներ ու ներկայացուցիչներ: Կատարվել են սահմանադրական փոփոխություններ, որոնք ընդլայնել են գործող ղեկավարության լիազորությունները»։

«Ինչո՞ւ են քնելու վրա հայհոյանք դնում, և ինչու են զինծառայողները քնում»․ Սեյրան Օհանյան (տեսանյութ)
5600:30
«Հուսով եմ՝ Վեհափառն էլ չի հանդուրժի, որ բոլորիս գլուխն ուտելու նպատակով իրեն կրկեսի դեկորացիա են ուզում սարքել»․ Արթուր Դանիելյան
5600:12
«Սա մի պարզ պատճառով է տեղի ունենում․ առաջիկայում Փաշինյանը ցավոտ զիջումներ է իրականացնելու»․ Ագնեսա Խամոյան (տեսանյութ)
52Երեկ, 23:56
«Ժողովո՛ւրդ ջան, ձեզ ոչ մեկ դղյակներ չի վերադարձնելու, պարզապես ՔՊ-ականներն են հարստանալու»․ Բագրատ Միկոյան (տեսանյութ)
71Երեկ, 23:30
«Առաջ հեռախոսով փսփսալով՝ թաքուն էր ցուցումներ տալիս, հիմա ուղիղ՝ ԱԺ ամբիոնից»․ Բագրատ Միկոյան (տեսանյութ)
66Երեկ, 23:18
Վարդգես Գասպարին հայտնվեց Հակակոռուպցիոն դատարանի բակում, իրավիճակը լարվեց (տեսանյութ)
88Երեկ, 22:48
«Պետք է ճանապարհային քարտեզ մշակվի և քաղաքական քայլերով կանխվի այս «բեսպրեդելը»»․ Էլինար Վարդանյան (տեսանյութ)
56Երեկ, 22:30
«Քաղաքաական բաղադրիչն ակնհայտ է, վաղեմության ժամկետի խնդիր էլ կա»․ Արամ Վարդևանյան (տեսանյութ)
60Երեկ, 22:06