«Կանգնեցինք ու ի՞նչ տեսնենք. օրը ցերեկով որս էին անում». Մանուկ Մանուկյան

«Էնդեմիկ ու վտանգված տեսակների պահպանություն» հիմնադրամի հիմնադիր Մանուկ Մանուկյանը ֆեյսբուքյան իր էջում գրել է. ««Հստակ ասում եմ՝ Խոսրովի տարածք չէ:
Օրը ցերեկով որս էին անում
Երեկ եմ սա նկարել։ Թռչնադիտարկման էինք Դահնակի լեռնաշղթայի հատվածում։ Կրակոցների ձայներ էին գալիս, կանգնեցինք ու ի՞նչ տեսնենք։ Որս է տեղի ունենում։ Ըստ իս, բեզոարյան այծ էին խփել։ Հեռու էր, հեռվից մարդկանց ու մեքենա տեսանք, ձայներից ենթադրելի էր, որ մարտական զենքերով էր որսը տեղի ունենում։ Որսի շրջան չէ, թռչունի, կաքավի կամ լորի որս չէր։ Այս տարածքները ժամանակին տրված էին (դեռևս չեմ ճշտել, արդյոք դեռ այդ կազմակերպության ենթակայության տա՞կ է) բնապահպանական մի հիմնադրամին, որ կազմակերպեն պատշաճ բնապահպանություն։ Ցավալի էր տեսնել, թե ո՞նց են այս տարածքները վերածել պոլիգոնի։ Ոնց որ մարդ սպանեին, իսկ մենք ոչ մի բան չեինք կարող անել։ Հեռախոսակապ էլ այդտեղ չկար։ Երբ իջանք սարից ու հասանելի էր կապը, զանգեցի Բնապահպանության տեսչությանը տեղեկացրեցի, ուղարկելով այս տեսագրությունը։ Հարցրեցին, որ գան, քանի՞ ժամից կհասնեն։ Ասեցի, մոտ երկու ժամ հարկավոր է, չեն հասցնի դեպքի վայրում բռնացնել։ Զերծ եմ մնում ավել-պակաս մեկնաբանություններից ու հույս ունեմ, որ պատկան մարմինները կզբաղվեն այս խնդրով»:

«Միջուկային փտախտը դեռ ծառը հատելու ցուցում չէ»․ Քրիստինա Վարդանյան (լուսանկար)
31530.09.2026, 10:18
«Ամեն դիպլոմ ունեցողին ոլորտ չեն վստահում»․ Քրիստինա Վարդանյան
63526.09.2026, 14:30
Շտապ ստորագրահավաք՝ ընդդեմ թափառող շների. ԱԺ ներկայացնելու համար անհրաժեշտ է 50 հազար ձայն
78923.09.2026, 23:48
«Ահա թե ինչու այս կենդանիների հարցը չի լուծվում». Ցոլակ Չադրյան
83722.09.2026, 20:48
Ուժգին կարկուտ՝ Ամասիայում (տեսանյութ)
87921.09.2026, 16:24
«Հզոր պտտահողմ՝ Սևանա լճում»․ Գագիկ Սուրենյան (տեսանյութ)
100119.09.2026, 10:06
Գիտնականները 100 տարվա ընթացքում առաջին անգամ հայտնաբերել են կատվի նոր տեսակ (լուսանկար)
365018.09.2026, 20:42
«Կլիմայի տաքացումը միջատներին մղում է դեպի լեռներ, սակայն այնտեղ նրանց սպառնում է թթվածնի պակասը»․ Լևոն Ազիզյան
131413.09.2026, 01:06