Քաղաք, որը կառուցված է երկնաքարի բախումից առաջացած խառնարանում

«Տիեզերք» ֆեյսբուքյան էջը գրել է. «Այս բնակավայրը տարբերվում է մոլորակի մնացած բնակավայրերի մեծ մասից:
Բայց ինչո՞վ, մի՞թե այդտեղ այլմոլորակայիններ են ապրում:
Ոոոոչ... ոոոոչ:
Խոսքը շուրջ 20.000 բնակչությամբ բավարական Նյորդլինգեն քաղաքի մասին է, որը կառուցվել է ոչ թե կամայական ինչ-որ վայրում, օրինակ՝ պատահական գետի ափին, այլ 14,5 միլիոն տարի առաջ երկնաքարային «հարձակման» արդյունքում առաջացած խառնարանի ներսում:
Ըստ մասնագետների, այդ խառնարանի «ճարտարապետ» երկնաքարն ունեցել է մեկ կիլոմետր տրամագիծ և Երկրի մթնոլորտ է «ներխուժել» 25 կիլոմետր/վայրկյան արագությամբ՝ առաջացնելով 26 կիլոմետր տրամագծով խառնարան:
Ի դեպ, ժամանակին տարածված է եղել այն վարկածը, որ քաղաքը կառուցված է ոչ թե երկնաքարային, այլ հրաբխային ծագման խառնարանի ներսում:
Սակայն այդ վարկածը «հօդս ցնդեց» 1960 թվականին, երբ երկու ամերիկացի գիտնականներ՝ Յուջին Շումեյքերը (նույն այն Շումեյքերը ում աճյունի մի մասն ուղարկվել է Լուսին) և Էդվարդ Չաոն, ուսումնասիրելով Նյորդլինգենի տաճարի պատերը, հայտնաբերեցին, որ դրանք պարունակում են շոկային քվարցի բյուրեղներ:
Այս բյուրեղներն առաջանում են բարձր ճնշման պայմաններում՝ երկնաքարերի հարվածների ժամանակ:
Ավելի ուշ խառնարանի պատերի հետագա ուսումնասիրությունները վերջնականապես հաստատեցին դրա ծագման երկնաքարային վարկածը:
Իսկ լուսանկարում Նյորդլինգենի կենտրոնական հատվածն է՝ նկարված թռչնի թռիչքի բարձրությունից»:

«Դու կես ժամ չես ծախսում քո սիրած մասնագիտությունը սովորելու վրա, բայց օրական 3 ժամ ծախսում ես ռիլերի վրա». Գոռ Վարդանյան
6503:06
«Մեր գործն է բոլորին ազատագրելն ու անկախացնելը». Հովհաննես Իշխանյան
93Երեկ, 23:48
Ալեքսանդր Լապշինը 5 տարի հետո խոստովանեց ճշմարտությունը». Նաիրի Հոխիկյան
131Երեկ, 23:24
Սինգապուրցիներն այժմ վարձատրվում են օրական 15 րոպե ընթերցանության համար
235Երեկ, 23:18
«Ուկրաինայում պատերազմն ամենաբարդ հակամարտությունն է, բայց լուծումը ժամանակի հարց է». Վենս
227Երեկ, 22:54
Հայտնի է՝ ովքեր կմասնակցեն Գրենլանդիայի համաձայնագրի ստորագրմանը
154Երեկ, 22:31
«Պահել Տիգրանաշենը հայկական». Նարեկ Կարապետյան (տեսանյութ)
84Երեկ, 22:12
«Քննարկել ենք Ադրբեջանին, Հայաստանին և Թուրքիային վերաբերող հարցեր». Ջևդեթ Յըլմազ
72Երեկ, 21:48