«Թե որքանով է ստացվում ԿԲ-ի մոտ գնաճը զսպել, դատեք ինքներդ»․ Արշալույս Մղդեսյան

«Մեդիա կենտրոն» ծրագրի խմբագիր-համակարգող Արշալույս Մղդեսյանը ֆեյսբուքյան իր էջում գրել է. «Դրամի արժևորումը հուզում է շատերին՝ արտահանողներին, ներդրողներին, դոլարով փոխանցումներ ստացողներին: Շատ հարցեր կան, որոնց պատասխաններն անցած երկու օրերին փորձեցիքն ստանալ Էկոնոմիկայի նախարար Վահան Քերոբյանից և ԿԲ խորհրդի անդամ Արտակ Մանուկյանից: Ի պատիվ իրենց՝ թե՛ Էկոնոմիկայի նախարարությունը, թե՛ ԿԲ-ն շատ արագ արձագանքեցին մեր հրավերին: Շնորհակալ եմ համագործակցության համար:
Էկոնոմիկայի նախարարությունը, հասկանալի պատճառներով, դեմ է դրամի արժևորմանը, քանի որ այն շատ ցավոտ անդրադառնում է տնտեսության հատկապես արտահանելի հատվածի, արդյունաբերության վրա:
Իսկ Կենտրոնական բանկից էլ ասում են՝ կներեք, բայց մեր առաջնային խնդիրը գնաճի զսպումն է, որն անցած հինգ ամսվա կտրվածքով հասել է 7,7%-ի:
Թե որքանով է ստացվում ԿԲ-ի մոտ գնաճը զսպել, դատեք ինքներդ: Օրինակ, հարևան Վրաստանում, որտեղ ևս ռուս միգրանտների մեծ հոսքի ու ՌԴ-ի հետ առևտրատնտեսական կապերի ակտիվացման ֆոնին ազգային արժույթը՝ լարին, նկատելիորեն ամրապնդվում էր, թույլ չտվեցին դոլարի կտրուկ արժեզրկում։
Այդ երկրի կենտրոնական բանկը շաբաթներ առաջ՝ 2019 թվականից ի վեր առաջին անգամ ինտերվենցիա իրականացրեց՝ շուկայից գնելով 10 մլն դոլար։ Գնաճի տեմպերը Վրաստանում ավելին են՝ հատել են 10 տոկոսի շեմը:
Իսկ տնտեսական աճը Հայաստանում և Վրաստանում գրեթե համադրելի է: Հայաստանում ապրիլ-մայիսին այն կազմել է 10,2%, իսկ Վրաստանում հունվար-ապրիլին՝ 10,8%: Մայիսի տվյալները կարծես դեռ չկան:
Մինչ կառավարություն-ԿԲ փորձում են հասկանալ ինչ անել, բիզնեսն ասում է՝ ինչ անում եք, արագ արեք, քանի որ գործարարներն արդեն իսկ փաստի առաջ են կանգնել և վնասներ են կրում»:

«Ոչ մի իրական ստուգում չի կատարվում, այլապես լիցքավորման կայանների մեծ մասը փակված կլիներ»․ Նաիրի Հոխիկյան
5315:30
«Իշխանության թողտվությամբ Դիլիջանի ու Իջևանի անտառներն անխնա հատում են»․ Ոսկան Սարգսյան
30011.09.2026, 15:12
«Մենք պատկերացնում ենք մեր անելիքը՝ բոլոր սցենարներում». Նիկոլ Փաշինյան (տեսանյութ)
31511.09.2026, 12:30
«2021-23թթ. ադրբեջանական ներխուժումները ՀՀ տարբեր ուղղություններով պատահական չեն ընտրվել»․ Տիգրան Աբրահամյան
32411.09.2026, 10:36
Ռուսաստանից Ադրբեջանի տարածքով Հայաստան է ուղարկվել գարի և ցորեն
76410.09.2026, 11:54
ԱՄՆ-ն արգելել է Կանադայից կաթնամթերքի, ալկոհոլային խմիչքների ներմուծումը
135409.09.2026, 11:31
«Ձեր թոփ մեկ խնդիրը Հայաստանի վիլայեթացումն է և ոչ թե գազի սպառումը»․ Արեգ Սավգուլյան
41409.09.2026, 10:18
«Սահմանամերձ դաշտերը քարից էինք մաքրում՝ բնականաբար ձեռքով»․ Վահան Թումասյան
49808.09.2026, 17:30