«Սոլովյովը 24 ժամվա ընթացքում արդեն երկրորդ անգամ ներողություն է խնդրել Ադրբեջանից». Հակոբ Բադալյան

Քաղաքական մեկնաբան Հակոբ Բադալյանի գրառումը. «Հայկական հանրության մի զգալի մասի «սրտի բանախոս» Վլադիմիր Սոլովյովը 24 ժամվա ընթացքում արդեն երկրորդ անգամ ներողություն է խնդրել Ադրբեջանից՝ իր ռադիոհաղորդմանը Արցախի ԱԳ նախարար Դավիթ Բաբայանին հրավիրելու համար:
Սոլովյովը թերևս «մինչև աքլորականչ» կհասցնի Ադրբեջանից ներողություն խնդրել երեք, իսկ գուցե նույնիսկ 13 անգամ, կամ այլ կերպ ասած՝ որքան անհրաժեշտ կլինի Բաքվի հետ պայմանավորվածություններ քննարկող Ռուսաստանին:
Թվում է, որ՝ դե ինչ կա, կարևորը Արցախի ԱԳ նախարարը եղել է եթերում, հետո Սոլովյովն ինչքան ուզում է, թող ներողություն խնդրի: Եվ մեծ հաշվով այդ հանգամանքը իհարկե կա: Բայց նաև մեծ հարց է, թե ի՞նչն է ավելի մեծ նստվածք թողնելու իրականության մեջ՝ Արցախի ԱԳ նախարարի հետ նրա հարցազրու՞յցը, թե՞ Ադրբեջանի հասցեին հնչեցրած ներողությունները:
Իսկ հայկական հանրությունը կարծում եմ հաջորդ անգամ ավելի երկար կխորհի, մինչ հայկական համացանցում Սոլովյովի որևէ ականջահաճո հայտարարություն ինքնամոռաց տարածելը:
Մյուս կողմից, խնդիրը իհարկե Սոլովյովը չէ, այլ անկախության շրջանում հայկական հասարակական-քաղաքական վերնախավի ինստիտուցիոնալ բացակայությունը: Այդ վերնախավի առկայությունը պետք է ապահովեր, որպեսզի Հայաստանի հանրությունը չմնար արտաքին «ականջահաճո» որևէ երևույթից «կախվածության» մեջ, գրեթե ինքնամոռաց փնտրելով, թե աշխարհի որ երկրում կասվի իր համար մի որևէ հաճելի կամ մխիթարական խոսք, այն Հայաստանում տարածելու համար: Մի երևույթ, որ Հայաստանի հասարակական-քաղաքական կյանքի մասնակից սուբյեկտների գերակշռող մասը կամա, թե ակամա խթանում է առավել ևս այսօր»:

«Ես չեմ ուրախանում, որ իմ ազգի ողբերգությունը քաղաքական շահարկումների է ենթարկվում». Հենրիկ Պիպոյան
6703:12
ԱՄՆ-ն և Իրանը կրկին պայմանավորվել են դադարեցնել հարձակումներն ու բանակցել
15201:26
«Արտահերթ ընտրությունների հավանականության մասին խոսակցություններն օգտակար են իշխանության համար». Արման Մելիքյան
8701:06
«Ինչ է Data center-ը, որը կառուցում են Հայաստանում». Անի Թովմասյան
8600:48
Լիանա Վանոյանը կրկին ծաղրում է Նիկոլ Փաշինյանի աջակից կանանց հավաքական կերպարը (տեսանյութ)
7900:18
«Ի՞նչ է նշանակում լինել քրիստոնյա 21-րդ դարում». Տեր Իսահակ եպիսկոպոս Պողոսյան
5700:06
Աշխարհի առաջնության խմբային փուլում խաղադաշտ է դուրս եկել 999 ֆուտբոլիստ
14300:02
ԱՄՆ-ի բազաները լքել են Գրենլանդիան՝ թողնելով տոննաներով վտանգավոր թափոններ և ռադիոակտիվ ջուր (լուսանկար)
154Երեկ, 23:58