«Դայակ պետության հաշվին» ծրագիրը դադարեցվել է. «Ժողովուրդ»

«Ժողովուրդ» օրաթերթը գրում է. «Դայակ պետության հաշվին» ծրագիրը դադարեցվել է: Համենայնդեպս, այս տարի մայրիկները չեն կարողացել դիմել այս ծրագրին: Նրանց պատմելով՝ ծրագրի համար նախատեսված ֆինանսավորումը չկա, այդ իսկ պատճառով այն դադարեցվել է:
Թերթն այս խնդրի շուրջ պարզաբանում ստանալու նպատակով դիմեց ՀՀ աշխատանքի և սոցիալական հարցերի նախարարություն, որտեղից մեզ փոխանցեցին հետեւյալը. «Այդ ծրագիրը, ինչպես զբաղվածության որոշ այլ ծրագրեր ևս, վերախմբագրման փուլում է արդյունավետությունը բարձրացնելու նպատակով։
Ծրագրերն այս պահին հստակություն չունեն, և զուգահեռ նաև զբաղվածության ռազմավարության մշակման փուլում ենք»։ Նշենք, որ այս ծրագրից օգտվել են մինչև երեք տարեկան երեխայի խնամքի արձակուրդում գտնվող այն քաղաքացիները, որոնք մինչեւ երեխայի երկու տարին լրանալը վերադառնում են աշխատանքի։ Այսինքն՝ ձեր երեխային խնամում է դայակը, իսկ նրա գումարի մի մասը վճարում է պետությունը։
Ի դեպ, ծնողների ընտրությամբ՝ երեխայի խնամքը կարող էր կազմակերպվել կա՛մ վճարովի հիմունքներով գործող նախադպրոցական հաստատություններում, կա՛մ դայակի օգնությամբ: Բայց այս ծրագրից բոլոր դիմողները չէ, որ կարողացել են օգտվել, քանի որ միշտ հերթագրման ու մայրիկների ընտրության մասով խնդիրներ են առաջացել:
Առավել մանրամասն՝ թերթի այսօրվա համարում

«Հող մշակող չկա, որովհետև գյուղում ապրելն ու աշխատելը դարձել է անհնարին»․ Հրայր Կամենդատյան
236Երեկ, 16:00
«Հայաստան-Ռուսաստան հարաբերությունները մտել են վտանգավոր փուլ»․ Դավիթ Անանյան
54113.08.2026, 09:00
Իրանը հայտարարել է BRICS-ի նոր զարգացման բանկին միանալու ծրագրերի մասին
162613.08.2026, 00:56
«Մինչև 4000 ընկերություններ փակվեցին՝ զուտ նրա համար, որ մարդը վճարում էր ամսական 200 հազար դրամ, դարձավ 400 հազար դրամ»․ Հայկ Ֆարմանյան (տեսանյութ)
59512.08.2026, 13:42
«Վերջերս գրեթե ամեն օր անջատում են Արաբկիր վարչական շրջանի լույսերը»․ Դավիթ Պետրոսյան
51312.08.2026, 13:36
«ՏԻՄ-երը կարող են առանձին սոցիալական խմբերի տրամադրել գույքահարկի արտոնություններ»․ Հրայր Կամենդատյան
39212.08.2026, 03:06
Ռուսաստանի բյուջեի դեֆիցիտը հունվար-հուլիս ամիսներին գերազանցել է 6 տրիլիոն ռուբլին
101411.08.2026, 21:05
Կանադան պատժամիջոցներ է կիրառել Streit Group-ի նկատմամբ, որի արտադրանքն օգտագործվում է Ռուսաստանի կողմից
159511.08.2026, 21:04