«Չստացվի այնպես, որ «ունքը դզելու փոխարեն աչքը հանվի»». Տիգրան Աբրահամյան
![]() 392 Չորեքշաբթի, 06 հուլիսի, 2022 թ., 14:06 ԱԺ «Պատիվ ունեմ» խմբակցության պատգամավոր Տիգրան Աբրահամյանը գրում է. «Պաշտպանության նախարարն այսօր հայտարարել է, որ մտադրություն ունեն Արմենակ Խանփերյանցի անվան ռազմական ավիացիոն և Վազգեն Սարգսյանի անվան ռազմական համալսարանները միավորել՝ ստեղծելով ռազմական ակադեմիա, որտեղ նաև ավելանալու է ֆակուլտետ սահմանապահ զորքերի ուսուցման համար: Այն, որ ԱԱԾ սահմանապահ զորքերի ծառայության առանձնահատկությունները հաշվի առնելով նման ֆակուլտետի անհրաժեշություն կա, դա միանշանակ է, այլ բան է, թե ուսուցման գործընթացն ինչպե՞ս է կազմակերպվելու, ի՞նչ մասնագետներով և ի՞նչ բովանադակությամբ: Բայց ասելիքս այլ բանի մասին է: Երկու համալսարանների միավորման թեման տարբեր ժամանակներում քննարկվել է, և դրանք չմիավորելու հիմնական պատճառը եղել է երկու բուհերի ու հատկապես ռազմական ավիացիոն համալսարանի բազայի՝ որպես առանձին միավոր գործելու նպատակահարմարությունը: Վերջին տասնամյակում ռազմական ավիացիոն համալսարանը նաև լուրջ աշխատանքներ է տանում անօդաչու թռչող սարքերի ուղղությամբ՝ և՛ կրթական, և՛ պատրաստության, և՛ թե ուսումնասիրությունների մասով ու մասնագետները պնդում են, որ այդ երկու ռազմական համալսարանների միավորումը ոչ միայն ուսումնա-մասնագիտական հարցերում խնդիր չի լուծի, այլ նոր խնդիրներ կհարուցի: Ես ինքս հակված եմ այս 2 բուհերի առանձին գործելուն՝ անկախ դիմորդների թվից, համենայդեպս, այս տարիներին, բուհերի դասախոսական կազմի, մասնագետների հետ զրույցներում ավելի համոզիչ են եղել բուհերի՝ առանձին գործելու հիմնավորումները: Կրկնում եմ՝ ռազմական կրթության հարցը պետք է լինի զինված ուժերի բարեփոխումների առաջնային ուղղություններից, սակայն դրա հիմքում պետք է դրվի որակի, բովանդակության և անհրաժեշտ միջավայրի ձևավորման, այլ ոչ թե մեխանիկական միավորումների հարցը: Միանշանակ է, որ ռազմական կրթության առումով արմատական բարեփոխումների անհրաժեշտություն կա, սա ուղղակի քննարկման ենթակա էլ չի, բայց չստացվի այնպես, որ «ունքը դզելու փոխարեն աչքը հանվի», ինչը հատուկ է այս իշխանությանը»: Աղբյուրը` Տիգրան Աբրահամյան |

Ջերմուկ- Սիսիան ավտոճանապարհը փակ է կցորդով տրանսպորտային միջոցների համար
11021:48
«Նախընտրական «ռեյդ»․ ինչու էին ձերբակալել քրեական աշխարհում հայտնի Զապին և գող Բջեին»․ Լիա Սարգսյան
14021:30
Աշոցքի, Արագածի տարածաշրջաններում և Վարդենյաց լեռնանցքում ձյուն է տեղում
11218:30
«Արագածում ձյունը հատել է 3 մետրը»․ Լևոն Ազիզյան
28518:06
«Արդեն տանն եմ, ինձ հետ հարգալից են վերաբերվել»․ Միքայել Մարգարյան (տեսանյութ)
24417:30
«ՀՀ-համար կարող են փորձանք դառնալ այստեղ հաստատվող հնդիկները, արաբներն ու պակիստանցիները»․ Նաիրի Հոխիկյան
26717:12
«Երջանիկ նորապսակների տեսնելով՝ երջանկացանք»․ Նիկոլ Փաշինյան (տեսանյութ)
16316:30
Միքայել Մարգարյանի նկատմամբ վարչական հսկողություն է կիրառվել
15016:18
