Շաբաթ, 27 ապրիլի, 2024 թ.
|
Ստեփանակերտում`   +13 °C

«Այս բարեփոխումը թույլ կտա դատական համակարգին ինքնամաքրվել»․ Վահագն Հովակիմյան

«Այս բարեփոխումը թույլ կտա դատական համակարգին ինքնամաքրվել»․ Վահագն Հովակիմյան
264
Չորեքշաբթի, 06 հուլիսի, 2022 թ., 15:42

Հուլիսի 6-ի Աժ արտահերթ նիստում երկրորդ ընթերցման է ներկայացվել «Հայաստանի Հանրապետության դատական օրենսգիրք» սահամանադրական օրենսգրքում փոփոխություն կատարելու մասին օրինագիծը:
«Այս նախագիծը, ըստ էության, ամենաառանցքային օղակներից մեկն է: Երկրորդ ընթերցմամբ ներկայացնելը պայմանավորված է նրանով, որ նախագիծը հետևողական, մանրակրկիտ, այդ թվում միջազգային փորձագետների հետ քննարկման փուլ է անցել: Այսպես ասած՝ այն շատ լուրջ բարեփոխում է, որ թույլ կտա դատական համակարգին ինքնամաքրվել»,- ասաց նախագիծը ներկայացնող ԱԺ ՔՊ խմբակցության պատգամավոր Վահագն Հովակիմյանը:
Նշենք, որ նախագծով նախատեսվում է կարգապահական վարույթ հարուցել դատավորների հանդեպ նաև մինչև այս օրենքի ուժի մեջ մտնելը 15 տարին չլրացած ակտերի խախտումներով, որոնք կայացվել են Հայաստանի Հանրապետության մասնակցությամբ միջազգային դատարանի ակտերի ուսումնասիրության արդյունքում: Այս մասով նախատեսված դեպքերում էական կարգապահական խախտման հիմքով լիազորությունների դադարեցում կարգապահական տույժը կարող է կիրառվել, եթե դա ակնհայտորեն պայմանավորված է դատական իշխանության անկախության և անաչառության ապահովման, դատական իշխանության հեղինակությունը բարձր պահելու, դատական իշխանության անկախության և անաչառության վերաբերյալ հանրության վստահության և իրավունքի գերակայության ապահովման հանրային շահերով:

«Այս բարեփոխումը թույլ կտա դատական համակարգին ինքնամաքրվել»․ Վահագն Հովակիմյան