«Ի՞նչ պատճառով սկսվեց արտարժույթի արժևորումը` դրամի հանդեպ»․ Արման Վարդանյան

Ռեժիսոր Արման Վարդանյանի գրառումը․ «Քանի որ բոլորն արդեն հասկանում են, որ Հայստանում դոլարի, եվրոյի գինը կախված չէ ռուս ներգաղթյալների անկանխիկ փոխանցումներից, փորձենք հասկանալ՝ ինչ պատճառով սկսվեց արտարժույթի արժևորումը՝ դրամի հանդեպ։
1. Պետերբուրգում տնտեսական ֆորում։
2. Ձեռներեցների և արդյունաբերողների միության ժողովը։
Այս երկու տնտեսական կարևոր միջոցառումների շրջանակներում հնչած ելույթներում կոմպետենտ պաշտոնյաների կողմից նշվել է ռուբլու չափից շատ արժևորման վնասներն ու վտանգները։
Բայց կար նաև մի խնդիր, որը շատերի կարծիքով անլուծելին էր։ Արտարժույթի շուկայում ինտերվենցիաների (միջամտություններ) ռուսական ԿԲ չի կարող։ Խավարում են արտահանում ունեցող վառելիքային ընկերություների մոտ դոլարի ու եվրոյի, առկա մեծ քանակությունը, ներկրումների սահմանափակումները, արտարժույթի պահանջարկի փոքր լինելը՝ ներդումների սահմանափակումների պատճառով։
Կարճ ասած՝ ռուբլու արժևորման համար գործիքներ թվում էր՝ չկա։
Բայց ինչպես հասկացանք, գտնվել են գործիքներ, արտարժույթի վրա ազդելու համար, դրանք այս պահին հայտնի չեն, բայց խոսակցություններ կան, որ ֆինանսների, էկոնոմիկայի նախարարությունների և ԿԲ -ի լծակներ են գործածվում։
Կա մի հանգամանք, որն անսպասելի ստեղծվեց, դա նավթի գների անկումն էր համաշխարհային շուկայում։
Ինչպես հասկացաք, հայկական դրամի կուրսը դոլարի, եվրոյի հանդեպ մեծամասամբ կապված ՌԴ կառավարության որոշումներից։
Հայկական բանկերով անցնող վիրտուալ դոլարի, եվրոյի քանակի հետ կապ չունի։
Հայկական բանկերը հիմնականում այդ ֆինասական հոսքի համար ծառայում են իբր տարանցիկ բանկեր, այսինքն՝ փողեր ֆիզիկապես չեն գալիս և խառնվում մեր շուկային։
Դրանից մի փոքրիկ մասն է, որ ծախսվում է ՀՀ տարածքում։ Հայաստանի բանկային համակարգը բալանսավորում է կանխիկ արտարժույթի և ռուբլու շրջանառությունը՝ մուտքերի և ելքերի հետ, սինխրոնանալով Ռուսաստանում ձևավորվող կուրսերին։ Առայժմ այսքանը»։

«Հող մշակող չկա, որովհետև գյուղում ապրելն ու աշխատելը դարձել է անհնարին»․ Հրայր Կամենդատյան
236Երեկ, 16:00
«Հայաստան-Ռուսաստան հարաբերությունները մտել են վտանգավոր փուլ»․ Դավիթ Անանյան
54113.08.2026, 09:00
Իրանը հայտարարել է BRICS-ի նոր զարգացման բանկին միանալու ծրագրերի մասին
162613.08.2026, 00:56
«Մինչև 4000 ընկերություններ փակվեցին՝ զուտ նրա համար, որ մարդը վճարում էր ամսական 200 հազար դրամ, դարձավ 400 հազար դրամ»․ Հայկ Ֆարմանյան (տեսանյութ)
59512.08.2026, 13:42
«Վերջերս գրեթե ամեն օր անջատում են Արաբկիր վարչական շրջանի լույսերը»․ Դավիթ Պետրոսյան
51312.08.2026, 13:36
«ՏԻՄ-երը կարող են առանձին սոցիալական խմբերի տրամադրել գույքահարկի արտոնություններ»․ Հրայր Կամենդատյան
39212.08.2026, 03:06
Ռուսաստանի բյուջեի դեֆիցիտը հունվար-հուլիս ամիսներին գերազանցել է 6 տրիլիոն ռուբլին
101411.08.2026, 21:05
Կանադան պատժամիջոցներ է կիրառել Streit Group-ի նկատմամբ, որի արտադրանքն օգտագործվում է Ռուսաստանի կողմից
159511.08.2026, 21:04