«Նորից բանկերի փողը պակասել է և հավանաբար որոշել են մեր հաշվին դրանց չաղացնել»․ Հ․ Բագրատյան

ՀՀ նախկին վարչապետ Հրանտ Բագրատյանի գրառումը․ «Բանկերից մեկում այսօր փոխարժեքների այսպիսի հաջորդականության հանդիպեցի. դոլար՝ 407-427 (մարժա՝ 5%), եվրո՝ 411-449 (մարժա՝ 9.2%), ռուբլի՝ 5.4-7 (մարժա՝ 30%)։ Գյուղացին կամ արդյունաբերական բանվորը մի ամբողջ տարի իրենց ճղում են 10 կամ 5 տոկոս շահութաբերություն ունենալու համար, իսկ այստեղ վայրկենական՝ 10-30%։ Նկատենք, որ այդ մարժան մոնղոլական տուղրիկների նկատմամբ չէ, այլ ՀՀ հիմնական առևտրատնտեսական գործընկերների (ՌԴ, ԵՄ) արժույթների նկատմամբ։ ՀՀ ԿԲ-ն ունի բոլոր գործիքները նման բան թույլ չտալու համար։ Բայց "զբաղված" է անգործությամբ։ Բա արժևորու՞մը։ Դեռևս մարտի սկզբին ասել էինք դրա վտանգի մասին։ Ի՞նչ արեցին։ Ոչինչ։ Դրամի արժևորման արդյունքում տնտեսության իրական հատվածը կաթվածահար է։ ԿԲ նախագահը կմկմալով ինչ-որ բաներ էր բացատրում արժևորման հետ կապված. իբրև թե գնաճի ճնշում կա, այդ իսկ պատճառով ԿԲ-ն դոլար չի գնում շուկայում։ Լսում ես ու զարմանում, այդ մարդը ժամանակակից որևէ տեսություն կարդացած կ՞ա, երբ գնաճը չեզոքացվում է առանց ազգային արժույթի արժևորման։ Հիմա էլ հուլիսի 1-ից գործում է անկանխիկ գործառնությունների մասին մի անհեթեթ օրենք։ Նորից բանկերի փողը պակասել է և հավանաբար որոշել են մեր հաշվին դրանց չաղացնել։ Ո՞վ կարող է ասել, թե այդ օրենքը ի՞նչ կապ ունի ստվերի հետ։ Ոչ մի։ Ոչինչ մի արեք էլի. հավատացեք տնտեսությունն առանց ձեր օրենքների ավելի լավ կարող է զարգանալ։ Թե չէ անընդհատ «ռեֆորմներ» եք անում, տնտեսությունն «աճում» է, բայց արի ու տես, որ մեր բոլոր հարևաններից ավելի ու ավելի ենք ետ ընկնում»։

«Հող մշակող չկա, որովհետև գյուղում ապրելն ու աշխատելը դարձել է անհնարին»․ Հրայր Կամենդատյան
236Երեկ, 16:00
«Հայաստան-Ռուսաստան հարաբերությունները մտել են վտանգավոր փուլ»․ Դավիթ Անանյան
54113.08.2026, 09:00
Իրանը հայտարարել է BRICS-ի նոր զարգացման բանկին միանալու ծրագրերի մասին
162613.08.2026, 00:56
«Մինչև 4000 ընկերություններ փակվեցին՝ զուտ նրա համար, որ մարդը վճարում էր ամսական 200 հազար դրամ, դարձավ 400 հազար դրամ»․ Հայկ Ֆարմանյան (տեսանյութ)
59512.08.2026, 13:42
«Վերջերս գրեթե ամեն օր անջատում են Արաբկիր վարչական շրջանի լույսերը»․ Դավիթ Պետրոսյան
51312.08.2026, 13:36
«ՏԻՄ-երը կարող են առանձին սոցիալական խմբերի տրամադրել գույքահարկի արտոնություններ»․ Հրայր Կամենդատյան
39212.08.2026, 03:06
Ռուսաստանի բյուջեի դեֆիցիտը հունվար-հուլիս ամիսներին գերազանցել է 6 տրիլիոն ռուբլին
101411.08.2026, 21:05
Կանադան պատժամիջոցներ է կիրառել Streit Group-ի նկատմամբ, որի արտադրանքն օգտագործվում է Ռուսաստանի կողմից
159511.08.2026, 21:04