«Թե զբոսաշրջություն ես ուզում զարգացնել, Սևանի ավազանի կոյուղաջրերի մաքրման կայանը սարքիր». Թամար Գալստյան

Բնապահպան Թամար Գալստյանը ֆեյսբուքյան իր էջում գրել է. «Թե զբոսաշրջություն ես ուզում զարգացնել (իսկապես ուզում ես), Սևանի ավազանի կոյուղաջրերի մաքրման կայանը սարքիր: 21-րդ դարում լճի շրջակայքի քաղաքների, գյուղերի, հյուրանոցների, ռեստորանների կոյուղաջրերն ուղիղ գծով հոսում են դեպի լիճ: Լիճն էլ կանաչում-կապտում-նեխում է:
Երկրի ճանապարհները սարքիր: Ում հարցնում ես, ասում են, թե ամենավատ ճանապարհները մեզ մոտ են:
Երկրով մեկ ժամանակակից զուգարաններ շարիր, որ ժամանած օտարերկրացին ճամփեզրի թփերի հետևը չմտնի կարիքները հոգալու համար:
Երկրի աղբը հավաքիր, որ գետինը չմտնենք աղբապատկերներից:
Երկրում կահավորված աղբանոցներ սարքիր, որ աղբը ձորերը չլցնեն: Որ հեռվից առաջինը քաղաքների շուրջ ծխացող աղբանոցները չտեսնեն էդ նույն տուրիստները:
Կենդանիների համար հստակ սահմաններով արոտավայրեր նախագծեք, որ համ կենդանին արածի, համ էլ վայրի բնությունը պահպանվի:
Ո՞ր մեկն ասեմ... Ուր նայում ես՝ ինչ որ բան էն չի»:

Նոր ընձառյուծ՝ «Գնդասար» համայնքային բնապահպանական տարածքում (տեսանյութ)
157020.10.2026, 20:13
«Ծառի բնի յուրաքանչյուր գոյացություն հիվանդության ապացույց չէ»․ Քրիստինա Վարդանյան
79819.10.2026, 11:00
ՀՀ-ի և Ղրղզստանի միջև ստորագրվել է Սևանա և Իսիկ Կուլ լճերի պահպանությանն ուղղված համագործակցության հուշագիր
88718.10.2026, 02:06
«Երևանի օդի աղտոտվածության ազդեցությունը առողջության վրա վերջին ամսում համարժեք է 22.8 ծխախոտ ծխելուն». Արամ Գևորգյան
96716.10.2026, 21:54
«Ինչու է Ամուլսարի հանքն անթույլատրելի». Գեղամ Օհանյան
107014.10.2026, 18:30
Գյումրիի Հաղթանակ զբոսայգում ծառահատումների դեպքով ԲԸՏՄ-ն հաղորդում է ներկայացրել Քննչական կոմիտե (լուսանկար)
108913.10.2026, 19:48
«Սա է ձեր հարկերով արվող «կանաչապատումը»». Քրիստինա Վարդանյան
126410.10.2026, 01:06
«Իսկ ո՞վ է որոշել, որ Շաքիի ջրվեժը պետք է «միացնեն» առավոտյան ժամը 11:00-ին». Շիրակ Բունիաթյան (տեսանյութ)
137607.10.2026, 01:06