«Սա՛ է նիկոլական իշխանության իրական դեմքը». Արեգնազ Մանուկյան
![]() 282 Երկուշաբթի, 11 հուլիսի, 2022 թ., 16:00 ԱԺ «Հայաստան» խմբակցության պատգամավոր Արեգնազ Մանուկյանը ֆեյսբուքյան իր էջում գրել է. «Ինչպես է նիկոլական իշխանությունը տանջում «հպարտ քաղաքացուն» Երբ սրանք նոր էին գալիս իշխանության, ՀՀ քաղաքացուն տվեցին հպարտ որակումը։ Ասում էին, թե Հայաստանում 3 միլիոն վարչապետ կա։ Ասում էին նաև, որ իրենք բարեփոխելու են նրանց կյանքը և ծառայելու են քաղաքացուն։ Իրականությունը լրիվ այլ է։ Քաղաքացին չի կարող հպարտ լինել 44-օրյա պատերազմի արդյունքներից հետո։ Թշնամու կոշիկը լիզող պետության ղեկավար ունեցող քաղաքացին ցանկացած պարագայում չի կարող հպարտանալ այդ ամենով։ Աշխարհում մեզ հիմա լավագույն դեպքում խղճում են, իսկ հիմնականում՝ արհամարհում։ Նիկոլը ՀՀ քաղաքացուն դարձրեց պարտված երկրի քաղաքացի։ Հպարտություն այս պայմաններում, բնականաբար, չի կարող լինել։ ՀՀ քաղաքացու հպարտությունն ու արժանապատվությունը երկրի ներսում նսեմացվում է նաև առանձին դետալներով, մասնավորապես՝ անձնագրային բաժիններում, կադաստրում և պետություն-քաղաքացի այլ հաստատություններում։ Քաղաքացին ժամերով կամ օրերով հերթի մեջ է հայտնվում այս ամառվա տապին։ Հատկապես խայտառակ վիճակ է անձնագրային բաժիններում։ Այդտեղ հպարտ քաղաքացին կարող է ուշագնաց լինել հերթերի մեջ և նվաստանալ։ Իշխանությունը ոչ մի քայլ չի ձեռնարկում քաղաքակիրթ սպասարկում ապահովելու համար։ Ահա սա՛ է նիկոլական իշխանության իրական դեմքը։ Իրենք ձեռքները մտցրել են պետբյուջեի մեջ ու չեն հանում այնտեղից, իսկ ՀՀ քաղաքացուն կոչում են հպարտ, բայց նվաստացնում են պետության հետ հարաբերություններում և ամբողջ աշխարհում»։ Աղբյուրը` Արեգնազ Մանուկյան |

«Իրանական կողմն այժմ աշխատում է միջուկային համաձայնագրի առաջարկի տեքստի վրա». Արաղչի
301Երեկ, 21:37
«Եվրոպական պատվիրակությունները Ժնևում բանակցությունների ժամանակ նստել էին նախասրահում և սուրճ էին խմում». Լավրով
310Երեկ, 16:16
«Եվրոպացիները ոչնչով չեն կարող օգնել Ուկրաինայի շուրջ բանակցություններին». Պեսկով
317Երեկ, 15:52
«Իրանը բոլորովին դեմ չի լինի խաղալ Թրամփի PR-ի վրա, եթե հաջողվի նրա հետ գալ շահեկան գործարքի». Հակոբ Բադալյան
217Երեկ, 14:06
Արաղչին Գրոսսիի հետ քննարկել է Թեհրանի և Վաշինգթոնի միջև անուղղակի բանակցությունները
274Երեկ, 12:57
Չարլզ 3-րդը իրավապահ մարմիններին տրամադրել է հասանելիություն Էնդրյուի փաստաթղթերին
251Երեկ, 11:07
«Պուտինը միշտ անկեղծ է եղել ինձ հետ». Ուիթքոֆ
237Երեկ, 10:45
«Հուսով եմ՝ առաջիկա շաբաթներին լավ լուրեր կլսեք». Ուիթքոֆ
287Երեկ, 09:52
