Ուրբաթ, 22 սեպտեմբերի, 2023 թ.
|
Ստեփանակերտում`   +15 °C

«Մի քանի փաստեր, որ հասկանալի լինի՝ ինչ ենք կորցրել». Ջորջ Տաբակյան

«Մի քանի փաստեր, որ հասկանալի լինի՝ ինչ ենք կորցրել». Ջորջ Տաբակյան
539
Երկուշաբթի, 11 հուլիսի, 2022 թ., 22:54

Քարտեզագիր Ջորջ Տաբակյանը ֆեյսբուքյան իր էջում գրել է․ «Աշխատում եմ Արցախի նոր շփման գծի վրա ու հավանական է հրապարակեմ երբ վերջնական պատրաստ լինի:
Մի քանի փաստեր Հայաստանի բնակչության համար, որ հասկանալի լինի՝ ինչ ենք կորցրել․
- 2020թ սեպտեմբերին, Արցախի մակերեսը, որը վերահսկվում էր Հայկական զորքերի կողմից (ՊՆ/ՊԲ) մոտ 11500 կմ2 էր (կանաչով) իսկ շփման գիծը ադրբեջանի հետ մոտ 245 կմ:
- 2020թ Դեկտեմբերին՝ մակերեսը որը վերահսկվում է Ռուս/Հայկական զորքերի կողմից դարձել է մոտ 2800 կմ2 (կարմիրով) իսկ շփման գիծը մոտ 440 կմ:
- Այսինքն, տարածքը փոքրացել է մոտ 4 անգամ իսկ շփման գիծը երկարել է 200 կմ-ով
- 44 օրյա պատերազմին մենք կորցրել ենք հողերի մոտ 25%-ը, իսկ մնացած 75%-ը հանձնվել են պատերազմից հետո (հրադադարի պայմանագրով):
- 44 օրյա պատերազմին մենք կորցրել ենք 245 կմ շփման գծի 40 կմ-ը միայն: Այսինքն թշնամին ճեղքել է շփման գծի մոտ 16%-ը:
- Քաշաթաղի և Քարվաճարի հանձնումից հետո, Սյունիքը ունեցավ մոտ 500 կմ նոր շփման գիծ ադրբեջանի հետ»:

Աղբյուրը`   Ջորջ Տաբակյան