«Չկշռադատված հեղափոխական քայլերը ֆինանսաբանկային համակարգում կարող են բերել «մեծ աղետի»». Կարեն Ադոնց

Տնտեսագետ Կարեն Ադոնցը գրում է. «ՉԿՇՌԱԴԱՏՎԱԾ ՀԵՂԱՓՈԽԱԿԱՆ ՔԱՅԼԵՐԸ ՖԻՆԱՆՍԱԲԱՆԿԱՅԻՆ ՀԱՄԱԿԱՐԳՈՒՄ ԿԱՐՈՂ ԵՆ ԲԵՐԵԼ «ՄԵԾ ԱՂԵՏԻ»
Բանկերը մասնավոր ընկերություններ են՝ կարող են սննկանալ, օգտագործել իրենց «դիրքը», չարաշահել պետության կողմից շնորհված «կիսավարչական» վերահսկման լծակները և այլն։
Բանկերը՝ բիզնեսին, պետությանը և հանրությանը ծառայություն մատուցելուց զատ, չեն կարող և չպետք է օժտվեն այլ լծակներով։ Սա արդեն վերածվում է այլ «ինստիտուտի»։
Հասկանալի է, որ մեր բանկերը համաշխարհային ֆինանսական համակարգի մաս են կազմում և «վերահսկվում» են։ Բայց չի կարելի «զոմբիացնել» տնտեսական համակարգը, խաթարել մրցակցային դաշտը, խարխլել ֆինանսադրամական հարաբերությունների զարգացման բնականոն ընթացքը։ Ցանկացած լուրջ ֆինանսաբանկային ճգնաժամի պարագայում, ֆինանսական համակարգը կարող է հայտնվել այնպիսի «կոլապսի» մեջ, որ մեր մի քանի տարվա բյուջեն էլ դնենք, չենք փրկի։ Տպավորություն է ստեղծվում, որ ամեն գնով ուզում ենք աշխարհից առաջ ընկնել, բայց չգիտենք՝ որ հարցում։ Կեղտը, երթևեկությունն ու տրանսպորտը նախ կարգի բերեք. դրանից զատ, բոլոր քայլերը կա՛մ հանրային միջոցների «փոշիացում» են, կա՛մ «սպառնալիք». բարձր մասնագիտացում են պահանջում»։

«Հող մշակող չկա, որովհետև գյուղում ապրելն ու աշխատելը դարձել է անհնարին»․ Հրայր Կամենդատյան
236Երեկ, 16:00
«Հայաստան-Ռուսաստան հարաբերությունները մտել են վտանգավոր փուլ»․ Դավիթ Անանյան
54113.08.2026, 09:00
Իրանը հայտարարել է BRICS-ի նոր զարգացման բանկին միանալու ծրագրերի մասին
162613.08.2026, 00:56
«Մինչև 4000 ընկերություններ փակվեցին՝ զուտ նրա համար, որ մարդը վճարում էր ամսական 200 հազար դրամ, դարձավ 400 հազար դրամ»․ Հայկ Ֆարմանյան (տեսանյութ)
59512.08.2026, 13:42
«Վերջերս գրեթե ամեն օր անջատում են Արաբկիր վարչական շրջանի լույսերը»․ Դավիթ Պետրոսյան
51312.08.2026, 13:36
«ՏԻՄ-երը կարող են առանձին սոցիալական խմբերի տրամադրել գույքահարկի արտոնություններ»․ Հրայր Կամենդատյան
39212.08.2026, 03:06
Ռուսաստանի բյուջեի դեֆիցիտը հունվար-հուլիս ամիսներին գերազանցել է 6 տրիլիոն ռուբլին
101411.08.2026, 21:05
Կանադան պատժամիջոցներ է կիրառել Streit Group-ի նկատմամբ, որի արտադրանքն օգտագործվում է Ռուսաստանի կողմից
159511.08.2026, 21:04