«Ադրբեջանին հրահրում է Ռուսաստանը». Արամ Սարգսյան
![]() 279 Երեքշաբթի, 12 հուլիսի, 2022 թ., 15:48 «Հանրապետություն» կուսակցության նախագահ Արամ Սարգսյանը, «Ֆակտոր»-ի եթերում անդրադառնալով Փաշինյան-Էրդողան հեռախոսազրույցին, ասել է, որ հարևանների, աշխարհի հետ շփման առումով գերադասում է երրորդ կողմի բացառման սկզբունքով երկկողմ հարաբերություններ, կապեր հաստատելը, որովհետև երրորդ երկիրը միշտ սեփական շահերն է ունենում: «Մենք բազմաբնակարան շենքում չենք ապրում, որ մեր հարևաններ Թուրքիայի, Ադրբեջանի պատճառով վաճառենք բնակարանը, գնանք ուրիշ տեղ: Մեր հայրենիքն է, ուզում ենք-չենք ուզում՝ մեր հարևաններն էդպիսին են, ու մենք էդ հարևանների հետ գոնե պարզ խնդիրներում ընդհանուր խաղի կանոնների շուրջ պիտի կարողանանք պայմանավորվել»: Անդրադառնալով ընդդիմության քննադատություններին, թե օրվա իշխանությունը թուրքական շահերն է սպասարկում, նշել է. «Բարեբախտաբար նման քննադատությունն ու նման մոտեցումը «Զարթի՛ր, լա՛ո» երգով հանրային աջակցություն չունեցավ, որովհետև էդ քննադատությունը գաղափարական առումով անառողջ է, իր մեջ չի պարունակում ապագային միտված գաղափարներ»: Ադրբեջանի խնդիրը, Սարգսյանի կարծիքով, լրիվ ուրիշ է. «Ադրբեջանին պատերազմական գործողություններ անելուն հրահրում է ՌԴ-ը, ժողովրդական լեզվով ասած՝ բզբզում է, որպեսզի ինքը ստանա համապատասխան միջանցքը... Էնպես չի, որ Ադրբեջանը կպած պատերազմ է ուզում, որովհետև իրենք էլ հսկայական կորուստներ, զոհեր են ունեցել»: Ըստ Սարգսյանի՝ Փաշինյանի հայտարարությունները, թե Բաքուն նոր պատերազմի լեգիտիմություն է ուզում ձևավորել, արված են հիմնականում արտաքին լսարանի համար: |

«Հայկական պետականության շուրջ օղակը սեղմվում է». Սուրեն Սուրենյանց
15220:06
Ադրբեջանի ԱԳՆ են կանչվել Նիդերլանդների և Բելգիայի դեսպանները
21517:47
«Մեր ճակատագրերը փոխկապակցված են». Հասմիկ Հակոբյանի ելույթը՝ Ստամբուլում (տեսանյութ)
18117:18
«Ոչ ոք իրավունք չունի մեզ դնելու ինքնիշխանության ու խաղաղության միջև ընտրության առաջ»․ Լևոն Զուրաբյան
15217:06
«Կարծում եմ՝ իր անձի վերաբերյալ կեղծ լուրերը հիմք են հանդիսացել, որ որոշել է խոսել»․ Սեյրան Օհանյան (տեսանյութ)
23416:12
«Իրանի և ԱՄՆ-ի միջև հակամարտությունում հաղթողներ չեն լինի»․ Լուկաշենկո
25216:09
«Խաղաղության պայմանագիրը հնարավորություններ կբացի Եվրոպայի հետ ավելի սերտ համագործակցության համար». Բայբա Բրաժե
31515:22
«Իրանում թուրք են անվանում այդ երկրի նախագահ Փեզեշքիանին»․ Նաիրի Հոխիկյան
20314:54
