«Սա մեզ համար հրաշալի նորություն է». Հակոբ Կարապետյան

«Փաստերի ստուգման հարթակի» գլխավոր խմբագիր Հակոբ Կարապետյանի գրառումը. «Վրաստանում գազի խոշոր պաշարներ են հայտնաբերվել, որն այդ երկրի պաշտոնյաներին հույս է տալիս որոշ ժամանակ անց գազի սպառման հարցում ինքնաբավ դառնալ։
Սա, կարծում եմ, մեզ համար հրաշալի նորություն է։ Նախ, պետք է հաղթահարել բնական ռեակցիան և ուրախանալ հարևանի հաջողություններով: Բացի դրանից, պետք է հույս ունենալ, որ էներգետիկ առումով Վրաստանն զգալիորեն կազատվի մեր մյուս հարևանից ունեցած կախվածությունից ու Թբիլիսիի հետ տնտեսական հարաբերություններ կառուցելը մեզ համար ավելի հեշտ կլինի։
Հ. Գ․ Ու չմոռանանք էն փաստը, որը ես սիրում եմ մեջբերել․ Հայաստանն ու Վրաստանը, իրենց առնվազն 2,5 հազար տարվա համատեղ կյանքի ընթացքում, երբեք արյունոտ պատերազմներ չեն ունեցել, փոխադարձ ջարդեր չեն կազմակերպել։ Այո՛, մի քանի դար շարունակ մշակութային ու քաղաքական դոմինանտը մենք ենք եղել, որոշ ժամանակ (հիմնականում քաղաքականապես)՝ նրանք, բայց պաշտոնապես Հայաստանն ու Վրաստանն այս հազարամյակների ընթացքում պատերազմել են միայն երկու շաբաթ՝ 1918 թվականի դեկտեմբերին։ Այնպես որ, կեցցե՛ հայ-վրացական բարեկամությունը»։

«Հող մշակող չկա, որովհետև գյուղում ապրելն ու աշխատելը դարձել է անհնարին»․ Հրայր Կամենդատյան
236Երեկ, 16:00
«Հայաստան-Ռուսաստան հարաբերությունները մտել են վտանգավոր փուլ»․ Դավիթ Անանյան
54113.08.2026, 09:00
Իրանը հայտարարել է BRICS-ի նոր զարգացման բանկին միանալու ծրագրերի մասին
162613.08.2026, 00:56
«Մինչև 4000 ընկերություններ փակվեցին՝ զուտ նրա համար, որ մարդը վճարում էր ամսական 200 հազար դրամ, դարձավ 400 հազար դրամ»․ Հայկ Ֆարմանյան (տեսանյութ)
59512.08.2026, 13:42
«Վերջերս գրեթե ամեն օր անջատում են Արաբկիր վարչական շրջանի լույսերը»․ Դավիթ Պետրոսյան
51312.08.2026, 13:36
«ՏԻՄ-երը կարող են առանձին սոցիալական խմբերի տրամադրել գույքահարկի արտոնություններ»․ Հրայր Կամենդատյան
39212.08.2026, 03:06
Ռուսաստանի բյուջեի դեֆիցիտը հունվար-հուլիս ամիսներին գերազանցել է 6 տրիլիոն ռուբլին
101411.08.2026, 21:05
Կանադան պատժամիջոցներ է կիրառել Streit Group-ի նկատմամբ, որի արտադրանքն օգտագործվում է Ռուսաստանի կողմից
159511.08.2026, 21:04