Ուրբաթ, 22 սեպտեմբերի, 2023 թ.
|
Ստեփանակերտում`   +15 °C

«Գերուռճացած ապարատ՝ Նիկոլ Փաշինյանի դասընկեր, հարսանիքի քավոր մարզպետի գլխավորությամբ»․ Ո․ Սարգսյան

«Գերուռճացած ապարատ՝ Նիկոլ Փաշինյանի դասընկեր, հարսանիքի քավոր մարզպետի գլխավորությամբ»․ Ո․ Սարգսյան
227
Չորեքշաբթի, 13 հուլիսի, 2022 թ., 00:06

Լրագրող Ոսկան Սարգսյանի գրառումը․ «Գերուռճացած ապարատ՝ Նիկոլ Փաշինյանի դասընկեր, հարսանիքի քավոր մարզպետի գլխավորությամբ
Մարզպետարանները որպես կառավարության տարածքային ստորաբաժանումներ, մեծամասամբ կրկնում են նախարարությունների գործառնույթները, սակայն ունեն մեծաթիվ հաստիքներ։ Արտաքին մեծ պարտքի տակ կքած Հայաստանի կառավարությունն արտերկրից վարկեր է վերցնում, որպեսզի պետական ապարատին, այդ թվում՝ մարզպետարանի աշխատողներին աշխատավարձեր և պարգևավճարներ վճարի։ Վարչապետ Նիկոլ Փաշինյանի դասընկեր, նրա հարսանիքի քավոր, Փաշինյանի կողմից 2021թ․ ապրիլի 8-ին Տավուշի մարզպետ նշանակված Հայկ Ղալումյանն ունի 2 տեղակալ, օգնական, նրա 2 տեղակալներն ունեն մեկական օգնականներ, մարզպետարանն ունի գլխավոր քարտուղար, գլխավոր քարտուղարի տեղակալ։ Տավուշի մարզպետարանն ունի 6 վարչություն, քարտուղարություն և 7 բաժիններ, մոտ 90 աշխատակից։ Մարզպետարանի ենթակայության տակ են միայն մարզի բուժհիմնարկները, բացի՝ մասնավորեցված Դիլիջանի ԲԿ-ից, և մարզի հանրակրթական դպրոցները։ Մարզպետարանի խիստ ուռճացած հաստիքներն ի՞նչ նպատակով են առկա։ Ընդդիմադիր պատգամավոր եղած ժամանակ Նիկոլ Փաշինյանը քննադատում էր պետական ապարատի ուռճացածությունը, սակայն հիմա այդ խնդիրը նրան չի հետաքրքրում»։

Աղբյուրը`   Ոսկան Սարգսյան