Կաբինետներում նստած զինվորականներ չեն լինի. Սուրեն Պապիկյանը զայրացել է. «Ժողովորդ»
![]() 222 Չորեքշաբթի, 13 հուլիսի, 2022 թ., 09:14 «Ժողովորդ» օրաթերթը գրում է. ««Ժողովորդ» օրաթերթի տեղեկություններով՝ «Պաշտպանության մասին» ՀՀ օրենքի ընդունումից հետո Պաշտպանության նախարարությունում փակ խորհրդակցություն է եղել, որի ժամանակ նախարար Սուրեն Պապիկյանը բարձրացրել է կաբինետներում նստած զիվորականների մասին և ասել, որ այսուհետ կաբինետում նստած զինվորական չի լինելու, ու բոլորը պետք է գնան սահման: ՊՆ մեր աղբյուրների փոխանցմամբ՝ որոշ պաշտոնյաներ այս փոփոխություններին զուգահեռ չեն պատրաստվում լռել և նախարար Պապիկյանի մոտ որոշել են բարձրաձայնել խնամի- ծանոթ-բարեկամներին նախարարությունում տեղավորելու գործընթացի մասին: Մասնավորապես՝ պաշտոնյաները Պապիկյանի հետ զրույցում պնդել են, որ նա ստուգի գրեթե բոլոր վարչությունները, որտեղ պետերն իրենց կանանց են գործի տեղավորել: Ըստ այդ լուրերի՝ օրինակ՝ ՀՀ ՊՆ տեղեկատվության և հասարակայնության հետ կապերի գլխավոր վարչությունում բոլորն իրենց կանանց են գործի ընդունել, ՀՀ զինված ուժերի հրթիռային զորքերի և հրետանու վարչությունում կրկին կանանց ու նաև քենիներին են գործի ընդունել: Ավելին՝ ԳՇ պետի տեղակալ Առաքել Մարտիկյանի եղբորը Ռազմական ոստիկանությունում են ՌՈ պետի թիկունքի գծով տեղակալ նշանակել և այսպես շարունակ: «Ժողովուրդ» օրաթերթը ՊՆ-ում «ԽԾԲ»-ի գործընթացին կանդրադառնա առաջիկայում. այն, ինչ մերժում էր Նիկոլ Փաշինյանը, հիմա իրականացնում է լայն թափով»: Ամբողջությամբ հոդվածը՝ թերթի համարում: |

«Թե՛ հայրենիքը, թե՜ պաշտոնը Գասպարյան Օնիկը տանուլ է տվել». Կարեն Հեքիմյան
1522:48
«Հայկական պետականության շուրջ օղակը սեղմվում է». Սուրեն Սուրենյանց
20020:06
Ադրբեջանի ԱԳՆ են կանչվել Նիդերլանդների և Բելգիայի դեսպանները
24117:47
«Մեր ճակատագրերը փոխկապակցված են». Հասմիկ Հակոբյանի ելույթը՝ Ստամբուլում (տեսանյութ)
20217:18
«Ոչ ոք իրավունք չունի մեզ դնելու ինքնիշխանության ու խաղաղության միջև ընտրության առաջ»․ Լևոն Զուրաբյան
16517:06
«Կարծում եմ՝ իր անձի վերաբերյալ կեղծ լուրերը հիմք են հանդիսացել, որ որոշել է խոսել»․ Սեյրան Օհանյան (տեսանյութ)
26016:12
«Իրանի և ԱՄՆ-ի միջև հակամարտությունում հաղթողներ չեն լինի»․ Լուկաշենկո
29016:09
«Խաղաղության պայմանագիրը հնարավորություններ կբացի Եվրոպայի հետ ավելի սերտ համագործակցության համար». Բայբա Բրաժե
36315:22
