Քաջարանում վարդ-ակցիան չեն դատապարտում. «Հրապարակ»
![]() 224 Չորեքշաբթի, 13 հուլիսի, 2022 թ., 09:30 «Հրապարակ» թերթը գրում է. «Օրերս Սյունիքի մարզ այցելած Սուրեն Պապիկյանն ու ՔՊ վարչության անդամ Արսեն Թորոսյանը եղել են նաեւ Քաջարանի կուսակցական կառույցում, հանդիպել են ՔՊ-ի քաղաքապետի թեկնածու, գործարար Արմեն Առաքելյանի եւ կուսակտիվի հետ։ Հորդորել են միահամուռ աշխատել ՔՊ թեկնածուի օգտին, բարձրացնել վերջինիս ռեյտինգը։ Անգամ անկուսակցական մարզպետին՝ կալավանցի Ռոբերտին են խնդրել մասնակցել հանդիպմանը, նկարվել թեկնածուի հետ։ Բանն այն է, որ գործող մարզպետին հաջողվել է լեզու գտնել թե՛ բնակիչների, թե՛ ընդդիմադիրների հետ։ Եվ չնայած ՔՊ-ականների հրապարակած լուսանկարում թեկնածուն ձեռքը դրել է Ռոբերտ Ղուկասյանի ուսին, այնուամենայնիվ, Քաջարանի մեր աղբյուրները նշում են, որ գործող համայնքապետ, օրերս վարչապետի տիկնոջը վարդերով դիմավորած Մանվել Փարամազյանի վարկանիշը շարունակում է բարձր մնալ, Քաջարանում վարդ-ակցիան չեն դատապարտում։ Այնպես որ, նրա շանսերը, ինչպես ամիսներ առաջ, այնպես էլ հիմա մնում են բարձր, եւ նա Քաջարանում ջախջախիչ հաղթանակ է տանելու ՔՊ թեկնածուի նկատմամբ։ Հետեւաբար, վարդերով ակցիան անգամ անիմաստ էր»: |

«Հայկական պետականության շուրջ օղակը սեղմվում է». Սուրեն Սուրենյանց
15220:06
Ադրբեջանի ԱԳՆ են կանչվել Նիդերլանդների և Բելգիայի դեսպանները
21517:47
«Մեր ճակատագրերը փոխկապակցված են». Հասմիկ Հակոբյանի ելույթը՝ Ստամբուլում (տեսանյութ)
18117:18
«Ոչ ոք իրավունք չունի մեզ դնելու ինքնիշխանության ու խաղաղության միջև ընտրության առաջ»․ Լևոն Զուրաբյան
15217:06
«Կարծում եմ՝ իր անձի վերաբերյալ կեղծ լուրերը հիմք են հանդիսացել, որ որոշել է խոսել»․ Սեյրան Օհանյան (տեսանյութ)
23416:12
«Իրանի և ԱՄՆ-ի միջև հակամարտությունում հաղթողներ չեն լինի»․ Լուկաշենկո
25216:09
«Խաղաղության պայմանագիրը հնարավորություններ կբացի Եվրոպայի հետ ավելի սերտ համագործակցության համար». Բայբա Բրաժե
31515:22
«Իրանում թուրք են անվանում այդ երկրի նախագահ Փեզեշքիանին»․ Նաիրի Հոխիկյան
20314:54
