«Այս արժեքները պետք է պահպանվեն պետական ամենաբարձր մակարդակով». Դավիթ Բաբայան

Արցախի Հանրապետության արտաքին գործերի նախարար Դավիթ Բաբայանը ֆեյսբուքյան իր էջում գրել է․ «Այո՛, հայ ժողովուրդը մեծ ժողովուրդ է, և յուրաքանչյուր մեծ ժողովուրդ ունի մեծ առաքինություններ և մեծ արատներ։
Արտաքին քաղաքականության մեջ հայտնի արտահայտություն կա՝ «չկան մշտական բարեկամներ ու մշտական թշնամիներ, կան մշտական շահեր»։ Բայց, այնուամենայնիվ, կան մշտական թշնամիներ։ Դրանք այնպիսի հասկացություններ են, ինչպիսիք են արժեքների դեգրադացումը, եսասիրությունը, ագահությունը, հայրենասիրության բացակայությունը, նրա ու ազգային արժեքների նկատմամբ արհամարհանքը և այլն։ Հայ ժողովրդի բոլոր մեծ ներկայացուցիչները մեր պատմության ընթացքում մտածել են այդ արատներից ազատվելու մասին։ Առաջին բանը, որ պետք է անել՝ նրանց մտքերը վերլուծելն է։ Այս հավերժական թշնամիների դեմ պայքարի արդյունավետ մեխանիզմներից են հավատքը, հայրենասիրությունը և պրոֆեսիոնալիզմը։ Այս արժեքները պետք է արմատավորվեն մանկուց, պահպանվեն պետական ամենաբարձր մակարդակով։ Սա և՛ հեշտ է, և՛ դժվար, բայց մի հասարակություն, որտեղ հայրենասիրությունն ու պրոֆեսիոնալիզմը հիմնարար արժեքային բաղադրիչներ չեն, դատապարտված է։ Բնականաբար, անհրաժեշտ է միշտ զգալ նուրբ գիծը և ամեն կերպ խուսափել խավարամտությունից, իսկ դա պահանջում է առողջ ավանդականության և առողջ առաջադիմության ներդաշնակ սինթեզ»։

«Սաուդյան Արաբիան ունի և՛ փող, և՛ տեխնիկա, սակայն չունի այն լծակը, որը կարող է ստիպել հակառակորդին կանգ առնել»․ Արտակ Զաքարյան
7103:06
«Այստեղ արդեն սահման է անցնում ոչ թե բառը, այլ պետությունը»․ Վլադիմիր Մարտիրոսյան (տեսանյութ)
8002:06
«Առևտրականների կյանքն ու անվտանգությունը թողնված է «բախտի քմահաճույքին»»․ Կարեն Հեքիմյան
8401:06
«Գերմանիայից ժամանած բժշկին թույլ չեն տվել տեսակցել և զննել Գագիկ Խաչատրյանին»․ պաշտպանական թիմ
9400:12
«Մարդ պետք է այնքան բարձր հեղինակություն ունենա, որ իրեն դիմավորեն իր օդաչուն և բորտուղեկցորդուհին»․ Էդգար Ղազարյան
10700:00
«Միջոցները որոշել ենք փոխանցել Տիգրանաշենի կարիքների համար»․ Նարեկ Կարապետյան
80Երեկ, 23:24
ԱԺ պատվիրակությունը սեպտեմբերի 27-ից հոկտեմբերի 2-ը կմեկնի Ստրասբուրգ
71Երեկ, 23:00
Ռուբինյանը պատգամավորներին պարգևատրելու մասին կարգադրություն է ստորագրել
81Երեկ, 22:42