«Թմրանյութերի շրջանառությունը ՀՀ-ում ահռելի չափերի է հասել». Արթուր Թովմասյան
![]() 214 Չորեքշաբթի, 13 հուլիսի, 2022 թ., 17:15 Հասարակական-քաղաքական գործիչ Արթուր Թովմասյանի գրառումը․ «Նիկոլ աղետաբեր... Որպեսզի պատկերացնեք, թե ինչ վիճակում է հայտնվել ՀՀ երիտասարդությունն այսօր, ասեմ, որ 2022-ի թվականի առաջին կիսամյակում (հունվար-հունիս) ինքնասպանության միջոցով կյանքից հեռացել է 94 մարդ, որոնց մեծ մասը 25-35 տարեկան երիտասարդներ են, սա աղետ է մեր ազգի համար: Այս ամենի մեղավորությունը նախ և առաջ ՀՀ իշխանություններինն է, երկրորդը՝ հասարակությանը և երրորդը՝ ծնողներինը. բացատրեմ՝ ըստ հերթականության. 1. Իշխանությունների ապիկար աշխատանքի և ոլորտային թույլ կառավարման պատճառով (ԿԳՄՍ և ՈՍ) ՀՀ-ում ահռելի չափերի է հասել թմրանյութերի շրջանառությունը՝ տարբեր թելեգրամ ալիքների միջոցով: 1.1 Երիտասարդների զբաղվածության բացակայությունը և խաղադրույքների խրախուսումը բերել է նրան, որ վերջիններիս միջոցով փող վաստակելը դարձել է համատարած, որն էլ իր հերթին երիտասարդներին դարձրել է խաղամոլ: 2. Հասարակության մեղավորությունը նրանում է, որ չի դատապարտում ՀՀ իշխանությանը, Հայաստանում բարձիթողի վիճակի և տիրող բառդակի համար: 3. Ծնողներին մեղադրելը շատ դժվար է, որովհետև նրանք առավոտից երեկո իրենց արդար քրտինքով և տանջանքով հանապազօրյա հացն են վաստակում և կենցաղային հոգսերով տարված՝ դժվարանում են հսկել երեխայի անցուդարձը, թե նա առօրյայում ում հետ է շփվում և այլն: Հարգելի՛ ծնողներ, տատիկներ ու պապիկներ, հարգելով ձեզ և ձեր քրտնաջան աշխատանքը, խնդրում եմ ձեզ ավելի շատ ուշադրություն դարձնել երեխաներին, նրանք դրա կարիքը շատ ունեն: Հ. Գ. «Մայրերի ափի մեջ պիտի փնտրել ազգերի ճակատագիրը»: ՆԺԴԵՀ»: Աղբյուրը` Արթուր Թովմասյան |

«Թե՛ հայրենիքը, թե՜ պաշտոնը Գասպարյան Օնիկը տանուլ է տվել». Կարեն Հեքիմյան
1522:48
«Հայկական պետականության շուրջ օղակը սեղմվում է». Սուրեն Սուրենյանց
20020:06
Ադրբեջանի ԱԳՆ են կանչվել Նիդերլանդների և Բելգիայի դեսպանները
24117:47
«Մեր ճակատագրերը փոխկապակցված են». Հասմիկ Հակոբյանի ելույթը՝ Ստամբուլում (տեսանյութ)
20217:18
«Ոչ ոք իրավունք չունի մեզ դնելու ինքնիշխանության ու խաղաղության միջև ընտրության առաջ»․ Լևոն Զուրաբյան
16517:06
«Կարծում եմ՝ իր անձի վերաբերյալ կեղծ լուրերը հիմք են հանդիսացել, որ որոշել է խոսել»․ Սեյրան Օհանյան (տեսանյութ)
26016:12
«Իրանի և ԱՄՆ-ի միջև հակամարտությունում հաղթողներ չեն լինի»․ Լուկաշենկո
29016:09
«Խաղաղության պայմանագիրը հնարավորություններ կբացի Եվրոպայի հետ ավելի սերտ համագործակցության համար». Բայբա Բրաժե
36315:22
