Ուրբաթ, 22 սեպտեմբերի, 2023 թ.
|
Ստեփանակերտում`   +15 °C

«Եթե երբևէ Ռուսիան դառնա ժողովրդավար, Վալոդին դիվերսանտ-սաբոտաժնիկ են հայտարարելու»․ Լ․ Բարսեղյան

«Եթե երբևէ Ռուսիան դառնա ժողովրդավար, Վալոդին դիվերսանտ-սաբոտաժնիկ են հայտարարելու»․ Լ․ Բարսեղյան
229
Հինգշաբթի, 14 հուլիսի, 2022 թ., 00:36

«Ասպարեզ» մամուլի ակումբի նախագահ Լևոն Բարսեղյանի գրառումը. «Ակունք իմաստնության
Էն փողերը, որ Կրեմլը ծախսել է ու ծախսում է արյուն հեղելու, գազանություններ կազմակերպելու, տարածքներ նվաճելու և պետությունները իրեն ենթակայացնելու համար, եթե ծախսեր բարիդրացիական, գործընկերային հարաբերությունների զարգացման համար, բոլորովին այլ աշխարհ կլիներ Եվրասիայում: Բայց դե կացինը մնում է կացին, սավոկ, փաստորեն, մեծապետական, կայսերապետական հոգեգարություն, տասնյակ հազարավոր զոհեր, հարյուրհազարն անց վիրավորներ, բանակի խայտառակություն, քաղաքական կերպարի ծաղրուծանակ, թշնամիների նոր խումբ, կապերի աննախադեպ խզում, նվաճված ավերակներ, որոնք վերականգնելու, բնակեցնելու և ապրեցնելու փող չունի և չի ունենա: Տոտալիտարիզմի ուշագրավ հատկանիշներից է, որ կողքուբոլորից ոչ ոք ռիսկ չի անի ասել, թե շեֆ, ներողություն, կարող է՞ յանդ տարել է: Եթե երբևէ Ռուսիան դառնա ժողովրդավար, Վալոդին դիվերսանտ-սաբոտաժնիկ են հայտարարելու: Բայց չի դառնա, մինչև վերջ քանդելու են իրենք իրենց:
Պուտինոիդներին խնդրում եմ չթպրտալ, լուսը նոր է բացվել»:

Աղբյուրը`   Լևոն Բարսեղյան