Յուրի Քոքոբելյանը պարզաբանել է՝ ինչպես են ՀԷԿ-ի համար վճարել 50 հազար դրամ
![]() 320 Չորեքշաբթի, 13 հուլիսի, 2022 թ., 19:14 «Արգիշտի-2» ՍՊԸ 100 տոկոս բաժնեմասի սեփականատեր Յուրի Քոքոբելյանը հայտարարություն է տարածել․ «Հարգելի քաղաքացիներ, 08.07.2022թ. Ազատություն ռադիոկայանի կողմից հրապարակված «Դարբինյանների և Քոքոբելյանների կասկածելի գործարքը. Մարց գետի վրա գործող հիդրոկայանը վաճառվել է 50 հազար դրամով» վերտառությամբ հոդվածում առկա է ակնհայտ խեղաթյուրանք և իրականությանը չհամապատասխանող տվյալներ, որոնք, մեր գնահատմամբ, իրականացվել է միտումնավոր՝ վնասելով «Արգիշտի-2» ՍՊԸ-ի և ՍՊԸ-ի սեփականատիրոջ գործարար համբավը, ստեղծելով թյուրըմբռնում, թե Մարց գետի վրա գտնվող ՀԷԿ-ը ձեռք է բերվել 50 հազար դրամ արժեքով: Այս ակնհայտ սուտ և մանիպուլյատիվ հոդվածին չէինք անդրադառնա, եթե վերջին օրերին այս հոդվածի վերաբերյալ չլինեին ակնհայտ ուղղորդված շահարկումներ: Այդ իսկ պատճառով հարկ ենք համարում տեղեկացնել մեր քաղաքացիներին, որ վերոնշյալ ՀԷԿ-ը ունեցել է խնդիրներ վարկային պարտավորությունների պատշաճ կատարման հետ կապված, բացի այդ տեխնիկական ինչ-ինչ պատճառներով աշխատել է ոչ իր ամբողջ դրվածքային հզորությամբ, և բանկի, նախկին սեփականատիրոջ և իմ միջև եռակողմ համաձայնությամբ տեղի է ունեցել ՀԷԿ-ի առուվաճառքի գործարքը, որի ընդհանուր արժեքը կազմել է 2,300,000 ԱՄՆ դոլար + 50,000 ՀՀ դրամ, որտեղ 2,300,000 ԱՄՆ դոլարը ՍՊԸ-ի նախկին սեփականատիրոջ կողմից բանկի նկատմամբ չկատարված վարկային պարտավորությունն է, իսկ 50 հազարը՝ բաժնեմասի անվանական արժեքը: Նշեմ, որ մեր ընտանիքի տնտեսական գործունեությունը միշտ թափանցիկ է իրականացվել և որևէ մեկից երբեք որևէ հարց թաքցնելու կարիք չենք ունեցել, սակայն միայն այն հանգամանքը, որ ֆեյսբուքյան տիրույթում նախկին և ներկա իշխանությունների արբանյակներ հանդիսացող մի շարք օգտատերերի կողմից դրա տարածումն ու հորեղբորս՝ Խաչատուր Քոքոբելյանի և իր գլխավորած կուսակցության անուն անհարկի շրջանառելն ունի հստակ և ուղղորդված քաղաքական ենթատեքստ: Վստահեցնում եմ՝ այստեղ էքշըններ փնտրելն անհաջող փորձ է, և խորհուրդ ենք տալիս ոմանց իրենց ձախողումների և չկայացվածության արդարացումները փնտրել իրենց իսկ անձնական տիրույթում: Ավելորդ չեմ համարում նաև տեղեկացնել, որ ընկերության տնօրեն հանդիսացող Արմեն Փաշինյանը որևէ կապ և առնչություն չի ունեցել ՀԷԿ-ի առուվաճառքի հետ, վերջինս պարզապես ընկերության տնօրենն է և իրականացնում է իմ՝ Ընկերության 100 տոկոս բաժնեմասի սեփականատիրոջ կողմից իրեն վերապահած գործառույթները: Մեզ համար նաև ցավալի է, որ Ազատություն ռադիոկայանի նման պրոֆեսիոնալ լրատվամիջոցը թույլ է տվել նման հոդվածի հրապարակումը, որը որևէ աղերս չունի լրագրության տարրական կանոնների հետ՝ այն է անաչառություն և բազմակողմանի լուսաբանում, ավելին՝ ակնհայտ ուղղորդող վերնագրով լրատվամիջոցն իր կանխակալ վերաբերմունքն է արտահայտել, ինչն իրեն պրոֆեսիոնալ համարող լրատվամիջոցի համար պարզապես անթույլատրելի է: Ուստի, հիմք ընդունելով վերը նշված հանգամանքները , ինչպես նաև Զանգվածային լրատվության մասին ՀՀ օրենքի 8-րդ հոդվածը, պահանջում ենք Ազատություն ռադիոկայանից հրապարակել սույն տեքստը՝ որպես 08.07.2022թ. –ին լրատվամիջոցի կողմից հրապարակված «Դարբինյանների և Քոքոբելյանների կասկածելի գործարքը. Մարց գետի վրա գործող հիդրոկայանը վաճառվել է 50 հազար դրամով» վերտառությամբ հոդվածի հերքում»։ |

«Իրանական կողմն այժմ աշխատում է միջուկային համաձայնագրի առաջարկի տեքստի վրա». Արաղչի
350Երեկ, 21:37
«Եվրոպական պատվիրակությունները Ժնևում բանակցությունների ժամանակ նստել էին նախասրահում և սուրճ էին խմում». Լավրով
352Երեկ, 16:16
«Եվրոպացիները ոչնչով չեն կարող օգնել Ուկրաինայի շուրջ բանակցություններին». Պեսկով
350Երեկ, 15:52
«Իրանը բոլորովին դեմ չի լինի խաղալ Թրամփի PR-ի վրա, եթե հաջողվի նրա հետ գալ շահեկան գործարքի». Հակոբ Բադալյան
231Երեկ, 14:06
Արաղչին Գրոսսիի հետ քննարկել է Թեհրանի և Վաշինգթոնի միջև անուղղակի բանակցությունները
306Երեկ, 12:57
Չարլզ 3-րդը իրավապահ մարմիններին տրամադրել է հասանելիություն Էնդրյուի փաստաթղթերին
268Երեկ, 11:07
«Պուտինը միշտ անկեղծ է եղել ինձ հետ». Ուիթքոֆ
256Երեկ, 10:45
«Հուսով եմ՝ առաջիկա շաբաթներին լավ լուրեր կլսեք». Ուիթքոֆ
307Երեկ, 09:52
