Շինարարության ծավալներն աճել են. «Ժողովուրդ»

«Ժողովուրդ» օրաթերթը գրում է. «Շինարարության ծավալները 11.4 տոկոսով աճել են։ Վիճակագրական կոմիտեի տվյալներով՝ այս տարվա հինգ ամիսներին Հայաստանում ընթացիկ գներով ավելի քան 112 մլրդ դրամի շինարարություն է կատարվել։ Այս տարվա հունվար-մայիսին օտարերկրյա ներդրողների միջոցներով Հայաստանում ընդամենը 4.2 մլրդ դրամի շինարարություն է իրականացվել. անկումը կազմել է 39.9 տոկոս: Ի դեպ, պետական բյուջեի հաշվին իրականացվող շինարարության ծավալները պակասել են 0.2 տոկոսով։
Այս տարվա 5 ամիսներին Հայաստանում պետական բյուջեի հաշվին իրականացվել է 25.5 մլրդ դրամի շինարարություն։ Պաշտոնական տվյալներով՝ այս տարվա առաջին 5 ամիսներին հանրապետությունում իրականացված շինարարության 23.5%-ն էլ բնակչությունն է ապահովել։ Բնակչության միջոցներով կատարված շինարարության ծավալները կազմել են 26.3 մլրդ դրամ՝ պակասելով 4.7%-ով։ Շինարարության մնացած փոքր հատվածը ապահովվել է մարդասիրական օգնության եւ համայնքների միջոցներով»։
Մանրամասները՝ թերթի համարում:

«Հող մշակող չկա, որովհետև գյուղում ապրելն ու աշխատելը դարձել է անհնարին»․ Հրայր Կամենդատյան
236Երեկ, 16:00
«Հայաստան-Ռուսաստան հարաբերությունները մտել են վտանգավոր փուլ»․ Դավիթ Անանյան
54113.08.2026, 09:00
Իրանը հայտարարել է BRICS-ի նոր զարգացման բանկին միանալու ծրագրերի մասին
162613.08.2026, 00:56
«Մինչև 4000 ընկերություններ փակվեցին՝ զուտ նրա համար, որ մարդը վճարում էր ամսական 200 հազար դրամ, դարձավ 400 հազար դրամ»․ Հայկ Ֆարմանյան (տեսանյութ)
59512.08.2026, 13:42
«Վերջերս գրեթե ամեն օր անջատում են Արաբկիր վարչական շրջանի լույսերը»․ Դավիթ Պետրոսյան
51312.08.2026, 13:36
«ՏԻՄ-երը կարող են առանձին սոցիալական խմբերի տրամադրել գույքահարկի արտոնություններ»․ Հրայր Կամենդատյան
39212.08.2026, 03:06
Ռուսաստանի բյուջեի դեֆիցիտը հունվար-հուլիս ամիսներին գերազանցել է 6 տրիլիոն ռուբլին
101411.08.2026, 21:05
Կանադան պատժամիջոցներ է կիրառել Streit Group-ի նկատմամբ, որի արտադրանքն օգտագործվում է Ռուսաստանի կողմից
159511.08.2026, 21:04