«Թուրք-ադրբեջանական տանդեմի ղեկավարները չեն թաքցնում իրենց նպատակները». Արման Աբովյան
![]() 207 Հինգշաբթի, 14 հուլիսի, 2022 թ., 10:12 ՀՀ ԱԺ նախկին պատգամավոր Արման Աբովյանը գրում է. «Հիշում եք չէ, որ Ապագա Կա... Ուրեմն՝ այդ Ապագան (որը Կա) թուրքերեն հայհոյելով արդեն «քացիով» խփում է մեր բոլորիս տան դռները։ Սա չափազանցություն չէ, սա այն մղձավանջն է, որը նոր է սկսվում։ Պարտավոր եմ կրկին հիշեցնել, որ այս իշխանության կողմից հռչակված, փայփայված, գուրգուրված «խաղաղության դարաշրջանը» տասնապատկեց գոյաբանական վտանգները Հասյատանի, Արցախի և առհասարակ հայերի համար։ Հասկանում եմ, որ արդեն հոգնել եք բոլորից և ամենից՝ ցանկանում եք ապրել խաղաղության մեջ... ես էլ եմ ուզում, Աստված վկա. միայն կատարյալ հիմարը կարող է ցանկանալ պատերազմ։ Բայց ախր հասկանալ է պետք, որ եթե մենք ուզում ենք խաղաղություն և ուղղակի հոգնել ենք պայքարից, թուրք-ադրբեջանական ոհմակի չի հոգնել և չի պատրաստվում մեր հետ «խաղաղության դարաշրջան» բացել։ Զավեշտալին այն է, որ թուրք-ադրբեջանական տանդեմի ղեկավարները ՉԵՆ ԹԱՔՑՆՈՒՄ իրենց նպատակները՝ ամեն պատի տակ բղավելով, որ իրենց վերջնական նպատակը հայկական գործոնի (իրենց բառապաշարով հայկական հարցի) չեզոքացումը տարածաշրջանում։ Դե լավ, ոչ մեկին չեք հավատում, գոնե ձեր աչքերին հավատացեք։ Ինչո՞ւ է ադրբեջանական կողմն անում ամեն ինչ, որ ուղղակի ներխուժելով կամ դելիմիտացիայի-դեմարկացիայի շղարշի տակ վերահսկողություն հաստատի Տավուշի, Արարատի, Սյունիքի, Գեղարքունիկի, Վայոց Ձորի մարզերում գտնվող ամենաառանցքային ռազմավարական բարձունքների և լոգիստիկ հանգույցների նկատմամբ։ Ինչո՞ւ է Ադրբեջանն ամենամսյա ռեժիմով կտրուկ ավելացնում իր ռազմական ներկայությունը Հայաստանի սահմանի ողջ երկայնքով։ Ինչո՞ւ է Ադրբեջանն արագորեն զինվում և կտրուկ ավելացնում իր ռազմական բյուջեն։ Ո՞ւմ դեմ են Հարավային Կովկասում պատերազմի պատրաստվում Թուրքիան և Ադրբեջանը։ Կրկնում եմ, եթե մենք այլևս չենք ուզում պաշտպանվել և հանձնում ենք Հայաստանի առանցքային լոգիստիկ հանգույցները, այսինքն՝ անվտանգային ողջ համակարգը, դա բնավ չի նշանակում, որ թուրք-ադրբեջանական ոհմակը նույնպես «հոգնել է և ցանկանում է հաստատել խաղաղություն»։ Իրավիճակի նույնիսկ հպանցիկ վերլուծությունը փաստում է ճիշտ հակառակը։ Եվ մեզ պետք է ընդունել և հասկանալ մի տարրական ճշմարտություն, եթե մենք ինքներս ՀՐԱԺԱՐՎՈՒՄ ԵՆՔ մեր տունը պաշտպանել, ապա ոչ ոք մեր տեղը չի պաշտպանի մեզ։ Մեր հետ (խոսքը դաշնակիցների մասին է) միասին՝ այո՛։ Մեր տեղը՝ ո՛չ։ Վերջ»։ Աղբյուրը` Արման Աբովյան |

«Իրանական կողմն այժմ աշխատում է միջուկային համաձայնագրի առաջարկի տեքստի վրա». Արաղչի
278Երեկ, 21:37
«Եվրոպական պատվիրակությունները Ժնևում բանակցությունների ժամանակ նստել էին նախասրահում և սուրճ էին խմում». Լավրով
295Երեկ, 16:16
«Եվրոպացիները ոչնչով չեն կարող օգնել Ուկրաինայի շուրջ բանակցություններին». Պեսկով
303Երեկ, 15:52
«Իրանը բոլորովին դեմ չի լինի խաղալ Թրամփի PR-ի վրա, եթե հաջողվի նրա հետ գալ շահեկան գործարքի». Հակոբ Բադալյան
205Երեկ, 14:06
Արաղչին Գրոսսիի հետ քննարկել է Թեհրանի և Վաշինգթոնի միջև անուղղակի բանակցությունները
266Երեկ, 12:57
Չարլզ 3-րդը իրավապահ մարմիններին տրամադրել է հասանելիություն Էնդրյուի փաստաթղթերին
245Երեկ, 11:07
«Պուտինը միշտ անկեղծ է եղել ինձ հետ». Ուիթքոֆ
232Երեկ, 10:45
«Հուսով եմ՝ առաջիկա շաբաթներին լավ լուրեր կլսեք». Ուիթքոֆ
281Երեկ, 09:52
