ՊԵԿ-ը նոր լիազորություններ է ուզում. «Ժողովուրդ»

«Ժողովուրդ» օրաթերթը գրում է. «Պետական եկամուտների կոմիտեն Ազգային ժողովից պահանջում է լիազորությունների ընդլայնում, որով հասանելիություն կլինի բանկային գաղտնիք համարվող տեղեկություններին, ընդ որում՝ առանց դատարանի որոշման։
Տեղեկացել ենք, որ այդ նպատակով առաջարկվում է փոփոխություններ կատարել «Բանկային գաղտնիքի մասին» և «Ապահովագրության և ապահովագրական գործունեության մասին» օրենքներում։ Գործող օրենսդրական կարգավորումներով՝ հաճախորդների վերաբերյալ բանկային գաղտնիք կազմող տեղեկությունները բանկը հարկային մարմնին կարող է տրամադրել միայն դատարանի որոշման հիման վրա։ Համակարգում դժգոհություններ կան, որ ՊԵԿ-ի այս նկրտումները ոչ մի լավ բանի չեն հանգեցնի, կարգելակեն ներդրումների հոսքը երկիր, կխորացնեն տնտեսվարողների ու ֆիզիկական անձանց առանց այդ էլ անկայուն վստահությունը պետական կառույցների ու բանկերի նկատմամբ:
Այսպես ստացվում է, որ տնտեսվարողը մի օր շատ պատահական կարող է հայտնաբերել, որ իր՝ բանկային գաղտնիք համարվող ու Սահմանադրությամբ երաշխավորված իրավունքը ոտնահարվել է: Սա մեծ աղմուկ է առաջացրել գործարարների, իրավաբանների ու մասնագետների միջավայրում, և նոր բունտ է հասունանում այդ թեմայով»:
Մանրամասները՝ թերթի համարում:

«Հող մշակող չկա, որովհետև գյուղում ապրելն ու աշխատելը դարձել է անհնարին»․ Հրայր Կամենդատյան
236Երեկ, 16:00
«Հայաստան-Ռուսաստան հարաբերությունները մտել են վտանգավոր փուլ»․ Դավիթ Անանյան
54113.08.2026, 09:00
Իրանը հայտարարել է BRICS-ի նոր զարգացման բանկին միանալու ծրագրերի մասին
162613.08.2026, 00:56
«Մինչև 4000 ընկերություններ փակվեցին՝ զուտ նրա համար, որ մարդը վճարում էր ամսական 200 հազար դրամ, դարձավ 400 հազար դրամ»․ Հայկ Ֆարմանյան (տեսանյութ)
59512.08.2026, 13:42
«Վերջերս գրեթե ամեն օր անջատում են Արաբկիր վարչական շրջանի լույսերը»․ Դավիթ Պետրոսյան
51312.08.2026, 13:36
«ՏԻՄ-երը կարող են առանձին սոցիալական խմբերի տրամադրել գույքահարկի արտոնություններ»․ Հրայր Կամենդատյան
39212.08.2026, 03:06
Ռուսաստանի բյուջեի դեֆիցիտը հունվար-հուլիս ամիսներին գերազանցել է 6 տրիլիոն ռուբլին
101411.08.2026, 21:05
Կանադան պատժամիջոցներ է կիրառել Streit Group-ի նկատմամբ, որի արտադրանքն օգտագործվում է Ռուսաստանի կողմից
159511.08.2026, 21:04