«Ինչ չի կարելի Փափազյանին, կարելի է Միհրանյանին». Սուրեն Սուրենյանց
![]() 293 Շաբաթ, 16 հուլիսի, 2022 թ., 01:06 Քաղաքագետ Սուրեն Սուրենյանցի գրառումը. «Ինչ չի կարելի Փափազյանին, կարելի է Միհրանյանին Ֆրանսիայի հայկական ընկերությունները համակարգող խորհրդի նախագահ, ՀՅԴ Բյուրոյի անդամ Մուրադ Փափազյանի մուտքը Հայաստան արգելվել է, նա արտաքսվել է երկրից։ Այս որոշումն ինձ մոտ դրական նստվածք չի առաջացնում՝ ճիշտ այնպես, երբ պարոն Փափազյանն իր կուսակիցներին ուղղորդում էր, մեղմ ասած, խուլիգանական ընդունելության արժանացնել Ֆրանսիա այցելող Հայաստանի բարձրաստիճան պաշտոնյաներին։ Հենց սրա համար է Փափազյանը նման «ջերմ» ընդունելության արժանացել Հայաստանում։ Այս որոշումն, իհարկե, արդար է. Հայաստանը, նրա խորհրդանիշները, պաշտոնյաներին պետք է հարգել, հակառակ պարագայում՝ մեր պետությունը պետք է ադեկվատ վերաբերմունք ցույց տա։ Մյուս կողմից՝ Փափազյանի հետ կատարվածի մեջ կամայականություն կա, որովհետև նման խնդիրները պետք է կարգավորվեն օրենքով՝ իրենց վրա կրելով դրա ոչ թե ներքաղաքական հակադրության իմպերատիվը, որը փաստորեն ներհայաստայան դրսևորումից վերածվում է ներհայկականի։ Փափազյանը Հայաստանից վտարվեց, որովհետև պատշաճ հարգանք չի դրսևորել նրա իշխանության հանդեպ, բայց դա հասարակության մեծ մասի կողմից կարող է չընկալվել, որովհետև եթե խնդիրն օրենքով չի կարգավորվում, Հայաստանը կարող է «ասպատակել», օրինակ, Անդրանիկ Միհրանյանը, որն ավելի «հաբռգած» վերաբերմունք ունի Հայաստանի հասարակության, նրա ընտրության հանդեպ։ Բայց Միհրանյանը շարունակում է անարգել Հայաստան ժամանել, որովհետև Պուտինի կամ Լավրովի «մոտիկն» է։ Ստացվում է՝ խնդիրը ոչ թե օրենքով է կարգավորվում, այլ իշխանության «թրի» ուժով։ Այն պատում է ՀՅԴ-ի ու նրա անդամների հանդեպ, բայց անզոր է Ռուսաստանից ժամանող հայ «էմիսարների» հանդեպ»։ Աղբյուրը` Սուրեն Սուրենյանց |

«Հայկական պետականության շուրջ օղակը սեղմվում է». Սուրեն Սուրենյանց
15220:06
Ադրբեջանի ԱԳՆ են կանչվել Նիդերլանդների և Բելգիայի դեսպանները
21517:47
«Մեր ճակատագրերը փոխկապակցված են». Հասմիկ Հակոբյանի ելույթը՝ Ստամբուլում (տեսանյութ)
18117:18
«Ոչ ոք իրավունք չունի մեզ դնելու ինքնիշխանության ու խաղաղության միջև ընտրության առաջ»․ Լևոն Զուրաբյան
15217:06
«Կարծում եմ՝ իր անձի վերաբերյալ կեղծ լուրերը հիմք են հանդիսացել, որ որոշել է խոսել»․ Սեյրան Օհանյան (տեսանյութ)
23416:12
«Իրանի և ԱՄՆ-ի միջև հակամարտությունում հաղթողներ չեն լինի»․ Լուկաշենկո
25216:09
«Խաղաղության պայմանագիրը հնարավորություններ կբացի Եվրոպայի հետ ավելի սերտ համագործակցության համար». Բայբա Բրաժե
31515:22
«Իրանում թուրք են անվանում այդ երկրի նախագահ Փեզեշքիանին»․ Նաիրի Հոխիկյան
20314:54
