Ուրբաթ, 22 սեպտեմբերի, 2023 թ.
|
Ստեփանակերտում`   +15 °C

«Կվտարեն, կբանտարկեն ցանկացած հայի, ով կփորձի դիմադրել մեր երկրի օկուպացիային»․ Վարուժան Գեղամյան

«Կվտարեն, կբանտարկեն ցանկացած հայի, ով կփորձի դիմադրել մեր երկրի օկուպացիային»․ Վարուժան Գեղամյան
394
Շաբաթ, 16 հուլիսի, 2022 թ., 00:30

Թուրքագետ Վարուժան Գեղամյանը թելեգրամյան էջում գրում է. «Մի շաբաթ առաջ Խաչիկ գյուղից Ադրբեջանը փախցրեց ՀՀ քաղաքացու և խոշտանգեց:
Երեկ Հայաստան մուտքը փակեցին սփյուռքահայ գործչի համար, ով Հայոց ցեղասպանության ճանաչման ու հայկական շահի համար պայքարի ամենաակտիվ մարտիկներից է:
Այսօր դատարանում նիստի ժամանակ փաստացի սպանվեց ընդդիմադիր մշակութային գործիչ:
Իսկ վաղը... Վաղը կսպանեն, կվտարեն, կբանտարկեն ցանկացած հայի, ով կփորձի դիմադրել օկուպացիային: Մեր երկրի օկուպացիային:
Շատերի «քաղաքավարի» լռության բարձր հովանու ներքո»: