«Շուրջ մեկ տարի է՝ դենդրոպարկի ծառերն ու թփերը չեն ոռոգվում Աղստև գետի ջրով»․ Ո․ Սարգսյան

Լրագրող Ոսկան Սարգսյանի գրառումը․ «Երբ Իջևանի այցեքարտ դենդրոպարկը չորանա, հայտնի հյուրերին գինու գործարան են տանելու
Գեղեցիկ Իջևան քաղաքի այցեքարտը հազարավոր արժեքավոր, հազվագյուտ ծառատեսակներով և թփերով դենդրոպարկն է։ Աղստև գետի ափին և գետի հունում Իջևանի գինու, կոնյակի գործարանի ապօրինի գործողությունների, կատարած շինարարության հետևանքով դենդրոպարկի ջրառը մոտ 2-2,5 մետր բարձրացել է գետի հունից։ Շուրջ մեկ տարի է, ինչ դենդրոպարկի ծառերն ու թփերը չեն ոռոգվում Աղստև գետի ջրով։ Դենդրոպարկում 62 տարվա աշխատանքի արդյունքները ոչնչանում են, ծառերն ու թփերը՝ չորանում։ Իջևան ժամանող հայտնի հյուրերին, արտասահմանցի պաշտոնատար անձանց սկզբից ուղեկցում են դենդրոպարկի հրաշք բնությունը վայելելու, հետո տանում Իջևանի գինու, կոնյակի գործարան՝ գինի խմեցնելու և մեկ կամ՝ մի քանի շիշ նվիրելու։ Շուտով անվանի հյուրերին Իջևանի դենդրոպարկ չեն ուղեկցելու, այլ՝ ուղիղ Իջևանի գինու գործարան։ Ինչպես Լոսի երաժշտության դասատու կնիկն էր ամերիկահայ երեխաներին երգեցնում՝ Նիկոլի թիվն է այսօր»։


Նոր ընձառյուծ՝ «Գնդասար» համայնքային բնապահպանական տարածքում (տեսանյութ)
157020.10.2026, 20:13
«Ծառի բնի յուրաքանչյուր գոյացություն հիվանդության ապացույց չէ»․ Քրիստինա Վարդանյան
79819.10.2026, 11:00
ՀՀ-ի և Ղրղզստանի միջև ստորագրվել է Սևանա և Իսիկ Կուլ լճերի պահպանությանն ուղղված համագործակցության հուշագիր
88718.10.2026, 02:06
«Երևանի օդի աղտոտվածության ազդեցությունը առողջության վրա վերջին ամսում համարժեք է 22.8 ծխախոտ ծխելուն». Արամ Գևորգյան
96716.10.2026, 21:54
«Ինչու է Ամուլսարի հանքն անթույլատրելի». Գեղամ Օհանյան
107014.10.2026, 18:30
Գյումրիի Հաղթանակ զբոսայգում ծառահատումների դեպքով ԲԸՏՄ-ն հաղորդում է ներկայացրել Քննչական կոմիտե (լուսանկար)
108913.10.2026, 19:48
«Սա է ձեր հարկերով արվող «կանաչապատումը»». Քրիստինա Վարդանյան
126410.10.2026, 01:06
«Իսկ ո՞վ է որոշել, որ Շաքիի ջրվեժը պետք է «միացնեն» առավոտյան ժամը 11:00-ին». Շիրակ Բունիաթյան (տեսանյութ)
137607.10.2026, 01:06