Ուրբաթ, 22 սեպտեմբերի, 2023 թ.
|
Ստեփանակերտում`   +15 °C

«Ինչո՞ւ է անձեռնմխելի դարձել Իլհամ Ալիևը»․ Ոսկան Սարգսյան

«Ինչո՞ւ է անձեռնմխելի դարձել Իլհամ Ալիևը»․ Ոսկան Սարգսյան
598
Երկուշաբթի, 18 հուլիսի, 2022 թ., 01:06

Լրագրող Ոսկան Սարգսյանի գրառումը․ «Ինչո՞ւ է անձեռնմխելի դարձել Իլհամ Ալիևը
4 տարի առաջ իշխանական քարոզչամեքենան տարփողում էր, որ թավշյա հեղափոխությամբ Հայաստանում հաստատվել է ժողովրդավարություն, իսկ Ադրբեջանում Ալիևների դինաստական բռնապետությունն է, պատերազմի դեպքում ժողովրդավար Հայաստանը հաղթելու է կոռումպացված Ադրբեջանին։ 2020թվականի պատերազմից հետո Հայաստանի իշխանությունը և իշխանական քարոզչամեքենան չեն հիշում, որ Ադրբեջանում բռնապետություն է, չեն հիշում Իլհամ Ալիևի քաղաքական կենսագրության «սև խոռոչները»՝ ինչպես հոր՝ Հեյդար Ալիևի առաջարկով, Ադրբեջանի խորհրդարանի կողմից 2003թ․ օգոստոսի 4-ին Իլհամ Ալիևը նշանակվեց վարչապետ, երբ 2003 թվականի օգոստոսի 1-ին նրա հայրը մահացած էր։ չեն հիշում Իլհամ Ալիևի իշխանության օրոք լրագրող Էլմար Հուսեյնովի սպանության և դրա չբացահայտման, օֆշորներում Իլհամ Ալիևի ընտանիքի ունեցած մեծ գույքի, բանկային հաշիվների և այլնի մասին։ Իլհամ Ալիևը Հայաստանին մշտապես պահանջներ է ներկայացնում, սպառնալիքներ հնչեցնում, իսկ Հայաստանի իշխանության համար Իլհամը կարծես անձեռնմխելի է դարձել։Հայաստանում ազատ մտածող և ազատ արտահայտվող, իշխանությանն արդարացի քննադատող անհատն իշխանության քարոզչամեքենայի, կեղծ լրատվական կայքերի, ֆեյքերի կողմից բազում անգամ շատ վիրավորանքների է արժանանում, քան՝ հայասպան Իլհամ Ալիևը»։

Աղբյուրը`   Ոսկան Սարգսյան