Պեսկովը հայտնել է՝ երբ կավարտվեն հատուկ գործողությունները

Ռուսաստանն Ուկրաինայում հատուկ գործողությունը կդադարեցնի՝ առաջադրված խնդիրներին հասնելուց հետո միայն, այս մասին հայտարարել է ՌԴ նախագահի մամուլի քարտուղար Դմիտրի Պեսկովը, փոխանցում է РИА Новости-ն: Նրա խոսքով՝ հատուկ գործողությունը չունի հստակ ժամկետներ, «ամենակարևորը՝ արդյունավետությունն է»։
«Ռուս զինվորականները հրահանգ են ստացել Վլադիմիր Պուտինից՝ աշխատել համակարգված՝ խուսափելով խաղաղ բնակչության շրջանում զոհերից»,- ասել է Պեսկովը։
Հիշեցնենք՝ փետրվարի 24-ից Ռուսաստանը պատերազմ է սկսել Ուկրաինայի դեմ: Ուկրաինական կողմը հայտնում է քաղաքացիական անձանց շրջանում բազմաթիվ զոհերի մասին: Օրեր առաջ Հաագայի համաժողովի ժամանակ 45 երկրներ համաձայնել են համակարգել ռուսական ռազմական հանցագործությունների հետաքննությունը և պատասխանատվության ենթարկել մեղավորներին: Համաժողովը մեկնարկել էր Վինննիցայի հրթիռակոծությունից ժամեր անց. հրթիռակոծվել էր քաղաքի ախտորոշիչ կլինիկան. զոհվել էին՝ այդ պահին բուժհաստատությունում գտնվող քաղաքացիները:

«Ապրելու երկիր»-ը Մարտունիում ևս կմասնակցի ՏԻՄ ընտրություններին
4521:42
«Այս պահին ունենք «խաղաղության փակուղի»․ Շիրազ Խաչատրյան
7318:06
«Հաշմանդամություն ունեցող անձանց թոշակը 10 հազարով բարձրացրել էին, ընտրություններից հետո նրանց ընտանեկան նպաստը կտրել են»․ Ոսկան Սարգսյան
6817:48
Շվեդիայի վարչապետը հրաժարական է տվել
18817:36
«Հանրության մի ստվար մաս սկսել է աշխարհն ու սեփական պետությունը չափել բլոգների «պատուհաններից»․ Հակոբ Բադալյան
6717:30
«Արևմուտքը բացահայտ միջամտում է Հայաստանի և Վրաստանի գործերին»․ Շոյգու
12017:24
«Ընդդիմադիր լիդերները դուրս կգան բանտից, իսկ ովքեր արժանի են բանտում լինել, կլինեն բանտում»․ Սամվել Կարապետյան (տեսանյութ)
6717:18
«Ֆիդանի ու Ալիևի ճտերն անտեր չեն մնա․ մեր երկիրն անտեր կմնա»․ Սամվել Կարապետյան (տեսանյութ)
6117:12