«Ո՞վ է էն իշխանությունը, որ պիտի ասի՝ չի՛ կարելի, անհնա՛ր է»․ Լևոն Բարսեղյան

«Ասպարեզ» մամուլի ակումբի նախագահ Լևոն Բարսեղյանի գրառումը. «Հատիսի գագաթին «գործ են անում», իմացար ...
Եթե մեկին կարելի է Հատիսի գագաթն իր հուշարձաններով ավիրել, ուրեմն ցանկացած մեկին կարելի է ցանկացած հուշարձան ավիրել: Ինչքան գագաթն ավիրողն է պատասխան տալու, այնքան էլ՝ մյուսները: Փորձվեք ասեք՝ չէ: Էլ չեմ խոսում ապօրինի շինարարության մասին՝ սեփական տարածքում կամ համայնքային կամ պետական տարածքում, շինթույլտվություն են պահանջում, նախագիծ, տուրքեր, առը հա:
Իսկ անհնար է՞, որ առավոտ ելնենք, տեսնենք, որ Մատենադարանի տեղում լողավազան են սարքել: Ո՞վ է էն իշխանությունը, որ պիտի ասի՝ չի կարելի, անհնար է: Էս կարգի բառդա՞կ: Էս կարգի՞ բառդակ ...
Էգուց, որ պատերազմ եղավ, արդար կլինի, որ Շրջակա միջավայրի նախարարության ու ԿԳՄՍ-ն ու կառավարությունը էս բոլդոզերները, էքսկավատորներն ու Գերաշնորհ ու վերապատվելի Ծառուկյանին թող առնեն, գնան էս ավերակները պաշտպանեն, այդպես արդար կլինի: Հոգնեցինք այ մարդ, կա՞ հիմարության սահման, թե՞ էս քամբախնոցում մարդկանց գրած օրենքներն էլ չեն գործում, բնության օրենքներն էլ չեն գործում ...»։

Նոր ընձառյուծ՝ «Գնդասար» համայնքային բնապահպանական տարածքում (տեսանյութ)
157020.10.2026, 20:13
«Ծառի բնի յուրաքանչյուր գոյացություն հիվանդության ապացույց չէ»․ Քրիստինա Վարդանյան
79819.10.2026, 11:00
ՀՀ-ի և Ղրղզստանի միջև ստորագրվել է Սևանա և Իսիկ Կուլ լճերի պահպանությանն ուղղված համագործակցության հուշագիր
88718.10.2026, 02:06
«Երևանի օդի աղտոտվածության ազդեցությունը առողջության վրա վերջին ամսում համարժեք է 22.8 ծխախոտ ծխելուն». Արամ Գևորգյան
96716.10.2026, 21:54
«Ինչու է Ամուլսարի հանքն անթույլատրելի». Գեղամ Օհանյան
107014.10.2026, 18:30
Գյումրիի Հաղթանակ զբոսայգում ծառահատումների դեպքով ԲԸՏՄ-ն հաղորդում է ներկայացրել Քննչական կոմիտե (լուսանկար)
108913.10.2026, 19:48
«Սա է ձեր հարկերով արվող «կանաչապատումը»». Քրիստինա Վարդանյան
126410.10.2026, 01:06
«Իսկ ո՞վ է որոշել, որ Շաքիի ջրվեժը պետք է «միացնեն» առավոտյան ժամը 11:00-ին». Շիրակ Բունիաթյան (տեսանյութ)
137607.10.2026, 01:06