Ադրբեջանը և ԵՄ-ը ստորագրել են էներգետիկ ոլորտում ռազմավարական գործընկերության մասին հուշագիր
![]() 312 Երկուշաբթի, 18 հուլիսի, 2022 թ., 18:36 Ադրբեջանը և Եվրամիությունը հուլիսի 18-ին փոխըմբռնման հուշագիր են ստորագրել էներգետիկ ոլորտում ռազմավարական գործընկերության վերաբերյալ։ Այս մասին հայտնում են ադրբեջանական ԶԼՄ-ները: Ելույթ ունենալով Եվրահանձնաժողովի ղեկավարի հետ հանդիպումից հետո՝ Իլհամ Ալիևը նշել է, որ Ադրբեջանի նախաձեռնած էներգետիկ նախագծերն ամբողջությամբ փոխել են Եվրոպայի էներգետիկ քարտեզը։ «Այսօրվա հուշագիրը ճանապարհային քարտեզ է ապագայի համար: Մենք հուսով ենք, որ Ադրբեջանն ու ԵՄ-ն առաջիկա ամիսներին կավարտեն աշխատանքը նոր երկկողմանի համաձայնագրի վրա»,- ասել է Ալիևը։ «Ադրբեջանի և ԵՄ-ի միջև հուսալի համագործակցությունը մեծ արժեք է։ Մեր էներգետիկ երկխոսությունն ընդգրկում է բազմաթիվ ոլորտներ»,- ընդգծել է Ադրբեջանի ղեկավարը։ Եվրահանձնաժողովի ղեկավարն իր հերթին նշել է, որ Ադրբեջանը մեծ ներուժ ունի էներգիայի վերականգնվող աղբյուրների ոլորտում։ |

«Հայկական պետականության շուրջ օղակը սեղմվում է». Սուրեն Սուրենյանց
16520:06
Ադրբեջանի ԱԳՆ են կանչվել Նիդերլանդների և Բելգիայի դեսպանները
22617:47
«Մեր ճակատագրերը փոխկապակցված են». Հասմիկ Հակոբյանի ելույթը՝ Ստամբուլում (տեսանյութ)
18417:18
«Ոչ ոք իրավունք չունի մեզ դնելու ինքնիշխանության ու խաղաղության միջև ընտրության առաջ»․ Լևոն Զուրաբյան
15317:06
«Կարծում եմ՝ իր անձի վերաբերյալ կեղծ լուրերը հիմք են հանդիսացել, որ որոշել է խոսել»․ Սեյրան Օհանյան (տեսանյութ)
24216:12
«Իրանի և ԱՄՆ-ի միջև հակամարտությունում հաղթողներ չեն լինի»․ Լուկաշենկո
26916:09
«Խաղաղության պայմանագիրը հնարավորություններ կբացի Եվրոպայի հետ ավելի սերտ համագործակցության համար». Բայբա Բրաժե
34215:22
«Իրանում թուրք են անվանում այդ երկրի նախագահ Փեզեշքիանին»․ Նաիրի Հոխիկյան
20414:54
