Ընդդիմադիրների հավաքները նոր թափ կստանան սեպտեմբերից. «Ժողովուրդ»
![]() 238 Չորեքշաբթի, 20 հուլիսի, 2022 թ., 09:12 «Ժողովուրդ» օրաթերթը գրում է. «Դիմադրություն» շարժումը հուլիսի 29-ին Ֆրանսիայի հրապարակում հերթական հանրահավաքը կանցկացնի, եթե, իհարկե, մինչև այդ խանգարող որևէ հանգամանք ի հայտ չգա, եղանակային պայմաններն էլ բարենպաստ լինեն: Թերթը տեղեկացավ, որ մինչև սեպտեմբեր՝ խորհրդարանի հերթական նստաշրջանի մեկնարկը, ընդդիմադիրները մեկումեջ հանրահավաքներ կկազմակերպեն, սեպտեմբերից արդեն բողոքի ակցիաների նոր փուլը կմեկնարկի, նաև հանրահավաքներ կլինեն: Այս պահին մարդկանց հրապարակ կհրավիրեն տասը օրը կամ երկու շաբաթը մեկ անգամ հանրահավաքների կամ ակցիաների ձևաչափով: Իսկ ԱԺ նոր նստաշրջանը մեկնարկելուն պես «Դիմադրություն» շարժման պիկետներն էլ նոր թափով ու ինտենսիվությամբ կանցկացվեն։ Նշենք, որ մայիսի մեկին, ընդդիմությունը, երբ հայտարարեց Նիկոլ Փաշինյանի ու իշխող քաղաքական ուժի դեմ փողոցային պայքար սկսելու մասին, վստահեցնում էր, թե իրենց պայքարն անկասելի է, ու ո՛չ կիզիչ արևը, ո՛չ հորդառատ անձրևը չեն կարող խանգարել հանրահավաքներին: «Ինչ էլ լինի, հավաքվելու ենք, իրագործենք մեր նպատակն ու գնանք մինչև վերջ»,- վստահեցնում էին ընդդիմության լիդերները: Իրողությունները, սակայն, ցույց տվեցին, որ թե՛ գարնանային անձրևները, թե՛ ամառվա բարկ արևը կարող են պատճառ լինել ընդդիմադիրների՝ վճռական նպատակները չիրագործելու համար, ու նրանք կարող են որոշել տեղափոխել հանրահավաքի օրն ու ժամը: Ի դեպ, շարժման անդամները ցույց չեն արել նաև այն ժամանակ, երբ դրսից, մասնավորապես՝ Ռուսաստանից, Հայաստան հյուրեր են ժամանել: Դրա վառ ապացույցը հունիսի 9-ին ՌԴ արտաքին գործերի նախարար Սերգեյ Լավրովի այցն էր Երևան: Առավել մանրամասն՝ թերթի այսօրվա համարում |

«Իրանական կողմն այժմ աշխատում է միջուկային համաձայնագրի առաջարկի տեքստի վրա». Արաղչի
271Երեկ, 21:37
«Եվրոպական պատվիրակությունները Ժնևում բանակցությունների ժամանակ նստել էին նախասրահում և սուրճ էին խմում». Լավրով
290Երեկ, 16:16
«Եվրոպացիները ոչնչով չեն կարող օգնել Ուկրաինայի շուրջ բանակցություններին». Պեսկով
297Երեկ, 15:52
«Իրանը բոլորովին դեմ չի լինի խաղալ Թրամփի PR-ի վրա, եթե հաջողվի նրա հետ գալ շահեկան գործարքի». Հակոբ Բադալյան
200Երեկ, 14:06
Արաղչին Գրոսսիի հետ քննարկել է Թեհրանի և Վաշինգթոնի միջև անուղղակի բանակցությունները
263Երեկ, 12:57
Չարլզ 3-րդը իրավապահ մարմիններին տրամադրել է հասանելիություն Էնդրյուի փաստաթղթերին
242Երեկ, 11:07
«Պուտինը միշտ անկեղծ է եղել ինձ հետ». Ուիթքոֆ
230Երեկ, 10:45
«Հուսով եմ՝ առաջիկա շաբաթներին լավ լուրեր կլսեք». Ուիթքոֆ
280Երեկ, 09:52
