Սամվել Բաբայանի «Միասնական Հայրենիքը» չի միանա ընդդիմադիրներին. «Հրապարակ»
![]() 1115 Չորեքշաբթի, 20 հուլիսի, 2022 թ., 09:48 «Հրապարակ» թերթը գրում է. «Շաբաթներ առաջ Արցախի խորհրդարանի ընդդիմադիրները նախաձեռնությամբ հանդես եկան՝ առաջարկեցին ԱԺ քննիչ հանձնաժողով ստեղծել, որը պետք է ուսումնասիրեր գյուղատնտեսական և ներդրումային հիմնադրամների գործունեությունը, չարաշահումները և այլն։ Սակայն Սամվել Բաբայանի գլխավորած «Միասնական հայրենիքը» սկզբում հայտարարեց, որ միանում է նախաձեռնությանը, իսկ հետո հայտարարեց, թե իբր ամառային արձակուրդներ են, այդ պատճառով հարցի լուծումը հետաձգում են։ Արդյունքում ընդդիմության ձայները չբավարարեցին հանձնաժողով ձևավորելուն։ Մեր տեղեկություններով՝ Սամվել Բաբայանի թիմակիցները հետագայում էլ չեն միանա ընդդիմադիրներին, քանի որ ներդրումային հիմնադրամից օգտվելու է նաև Սամվել Բաբայանը: Մենք գրել էինք, որ նա պատրաստվում է մասնակցել Արցախում ընթացող բնակարանաշինությանը և իր կառուցած բնակարանները վաճառելու է պետությանը»: Առավել մանրամասն՝ թերթի այսօրվա համարում |

«Ձեր գնացքն արդեն մեկնել է, գնչուհին ճակատագիրը բացել է». Արթուր Խաչատրյանը՝ ՔՊ-ին (տեսանյութ)
5513:18
«Բա ուժեղ տղերքը հրատապ կերպով Ընտրական օրենսգրքի փոփոխությո՞ւն են անում»․ Արամ Վարդևանյան (տեսանյութ)
5813:06
«Նիկոլ Փաշինյանի անունով չէի՞ք մասնակցում ընտրություններին». Արծվիկ Մինասյանը՝ ՔՊ-ին (տեսանյութ)
9113:00
«ԱՄՆ-ն, Իրանի հարցով կարգավորման շրջանակներում, կարող է Ուիթքոֆին փոխարինել Վենսով»․ #Fars
8412:57
«Էս տրամաբանությամբ կարող են ասել՝ թեկնածու չեն կարող լինել Գեղամ անունով մարդիկ». Գեղամ Մանուկյան (տեսանյութ)
6912:54
«Կարգավորումը բացահայտ կերպով մեր քաղաքական ուժին է ուղղված»․ Գոհար Մելոյան (տեսանյութ)
9712:42
«Եթե քաղաքական լուրջ կշիռ ունենայիք, ձեր առաջնորդը կլիներ պատկառելի դաշնակցական, փոխարենը Ռոբերտ Քոչարյանն է». Հայկ Կոնջորյան (տեսանյութ)
9312:30
«Ուժեղ Հայաստան» կուսակցության ասուլիսը՝ ուղիղ միացմամբ (տեսանյութ)
10312:12
