«Արծվաշենը հետ բերելու երկու տարբերակ կա»․ Կարեն Հեքիմյան
![]() 367 Չորեքշաբթի, 20 հուլիսի, 2022 թ., 19:36 «Քաղաքացու իրավունքների պաշտպան» ՀԿ նախագահ Կարեն Հեքիմյանը ֆեյսբուքյան իր էջում գրել է. «Արծվաշենը հետ բերելու երկու տարբերակ կա՝ պատերազմականն ու քաղաքականը: Երկու տարբերակն էլ կարող է իրականացնել բացառապես պետությունը: Շատերը (այդ թվում նաև ես) պնդում են, որ պետությունը տարբեր պատճառաբանություններով կամ առանց պատճառաբանության չի ցանկանում Արծվաշենի խնդրով զբաղվել: Իսկ արդյո՞ք այդ պետությունում բնակվող ժողովուրդն Արծվաշենը հետ բերելու ցանկություն ունի: Անշուշտ, կգտնվեն անձինք, որոնք պատրաստ են ողջ կարողությունները (միգուցե նաև կյանքը) ներդնել Արծվաշենը հետ բերելու համար: Սակայն, պետության (մանավանդ՝ ՀՀ-ի) համար դա քիչ է: Այստեղ այլ արժեքներ են հարգված: Այսօրինակ պետություններում պետք է ուժ ցուցադրել և կամք: Միայն այդ դեպքում, հնարավոր է աշխատեցնել պետական համակարգը և ինչ-որ արդյունքի հասնել: Պետական համակարգը պետք է ամենօրյա ռեժիմով բախվի Արծվաշենի խնդրին՝ մամուլում, սոցիալական ցանցերում, դատարաններում, վարչական մարմիններում, ԱԺ-ում, փողոցում և ամենուր: Դա է ուժի ցուցադրությունը: Սրան պետք է հասնենք: Աղբյուրը` Կարեն Հեքիմյան |

«Իրանական կողմն այժմ աշխատում է միջուկային համաձայնագրի առաջարկի տեքստի վրա». Արաղչի
301Երեկ, 21:37
«Եվրոպական պատվիրակությունները Ժնևում բանակցությունների ժամանակ նստել էին նախասրահում և սուրճ էին խմում». Լավրով
310Երեկ, 16:16
«Եվրոպացիները ոչնչով չեն կարող օգնել Ուկրաինայի շուրջ բանակցություններին». Պեսկով
317Երեկ, 15:52
«Իրանը բոլորովին դեմ չի լինի խաղալ Թրամփի PR-ի վրա, եթե հաջողվի նրա հետ գալ շահեկան գործարքի». Հակոբ Բադալյան
217Երեկ, 14:06
Արաղչին Գրոսսիի հետ քննարկել է Թեհրանի և Վաշինգթոնի միջև անուղղակի բանակցությունները
274Երեկ, 12:57
Չարլզ 3-րդը իրավապահ մարմիններին տրամադրել է հասանելիություն Էնդրյուի փաստաթղթերին
251Երեկ, 11:07
«Պուտինը միշտ անկեղծ է եղել ինձ հետ». Ուիթքոֆ
237Երեկ, 10:45
«Հուսով եմ՝ առաջիկա շաբաթներին լավ լուրեր կլսեք». Ուիթքոֆ
287Երեկ, 09:52
