Կառավարությունն առանց մրցույթի գնում կկատարի «Տոյոտա Երևան» ընկերությունից

Այսօր՝ Կառավարության նիստում ոստիկանապետ Վահե Ղազարյանը հայտնեց, որ Արագածոտնի, Գեղարքունիքի, Տավուշի և Կոտայքի մարզերում ձևավորվող պարեկային ծառայության ստորաբաժանումների համար նախատեսվում է ձեռք բերել «Toyota Fortuner» մակնիշի 175 ավտոմեքենա՝ 3 միլիարդ 107 միլիոն 500 հազար դրամ արժեքով։ Մեքենաները ձեռք են բերվելու առանց մրցույթի՝ «Տոյոտա Երևան» ՍՊԸ-ից։
«Մենք խնդիր ունենք պարեկային մեքենաների առաջարկի հետ կապված։ Եթե նկատել եք նախորդ Շիրակի և Լոռվա մարզում մեր պարեկային ոստիկանության մեքենաները սև գույնի են իսկ Երևանում սպիտակ»,- նախագծի քննարկմանը ասաց վարչապետ Նիկոլ Փաշինյանը։
«Ի սկզբանե որոշված էր, որ պիտի լինի սպիտակ, բայց նախորդ փուլում մենք արձանագրեցինք, որ եթե մենք շարունակենք պահել սպիտակի պայմանը, մենք մեքենա չենք ունենա, որովհետև մի ընկերություն էր մեզ առաջարկում էդ պարամետրի մեքենա՝ արձանագրելով, որ կարող է բերել միայն սևը, եթե մենք սպիտակի պայման դնենք, ինքը չի կարող բերել։ Հիմա մենք այս պարագայում ունենք խնդիր․ մեքենա կարող է բերել էլի մի՝ «Տոյոտա Երևան» ընկերությունը, բայց էդ պարագայում էլ չի կարող բերել էն մեքենաներից, որոնք մենք ձեռք են բերել Շիրակի և Լոռու մարզում։ Ստացվում է, որ մեքենաների տեսականին մի քիչ ավելի լայն է, ճիշտ կլիներ, որ մեկ-երկու մոդել լիներ»,- նկատեց վարչապետը։
«Մեր ընտրությունը հետևյալի մեջ է՝ կա՛մ մենք կանգնեցնում ենք պարեկային ոստիկանության զարգացումը՝ մինչև մենք կունենանք մեքենաների շուկայում խնդրի լուծում, կա՛մ մենք շարունակում ենք։ Մեր քաղաքական որոշումն է, որ չենք կարող պրոցեսը կանգնեցնել»,- հավելեց նա։

«ԵՄ-ն մինչև 2027 թվականի վերջ ամբողջությամբ կհրաժարվի ռուսական գազից»․ Ֆոն դեր Լայեն
427Երեկ, 17:06
«Երկիրը վիճակագրական լավատեսությամբ չի զարգանում»․ Դավիթ Անանյան
175Երեկ, 16:12
ՊԵԿ-ը մտել է բենզինի շուկա․ խոշոր տուգանքներ են սպասվում. «Ժողովուրդ»
210Երեկ, 09:00
Հայկական և թուրքական պատվիրակությունները քննարկել են էլեկտրաէներգետիկ համակարգին վերաբերող հարցեր (լուսանկար)
25305.10.2026, 20:06
Կոնյակով բեռնված 30-ից ավելի բեռնատար մեկ ամիս է՝ մնացել են Լարսի ռուսական հատվածում
23105.10.2026, 18:54
«Գները բարձրանում են, իսկ մարդկանց հնարավորությունները՝ ոչ»․ Վահան Բաբայան
51202.10.2026, 16:48
«Կառուցապատողները ցեմենտին կակա են ասելու, եթե այսպես շարունակվի». Արեգ Սավգուլյան
50802.10.2026, 16:06
«Ադրբեջանի քարոզչամեքենան դիտարկում է, թե Ադրբեջանը որքան հնարավորություն ունի ցեմենտ մատակարարելու Հայաստան»․ Հակոբ Բադալյան
47302.10.2026, 13:06