«Նիկոլ Փաշինյանը ֆինանսավորեց «գլխավոր ընդդիմադիր» Ռ․ Քոչարյանի որդու բիզնեսը»․ Ոսկան Սարգսյան

Լրագրող Ոսկան Սարգսյանի գրառումը․ «Նիկոլ Փաշինյանը 3 միլիարդ 107 միլիոն 500 հազար դրամով ֆինանսավորեց «գլխավոր ընդդիմադիր» Ռ․ Քոչարյանի որդու բիզնեսը։
Տնտեսական հեղափոխություն խոստացած Նիկոլ Փաշինյանը 2018-ի հեղափոխությունից 4 տարի անց, այսօր կառավարության նիստում խոստովանել է, որ չեն կարողանում պարեկային ծառայության համար ավտոմեքենաներ գնել և կառավարությունը 3 միլիարդ 107 միլիոն 500 հազար դրամ է վճարել «Տոյոտա Երևան» ՍՊԸ-ին՝ պարեկների համար 175 ավտոմեքենա ձեռք բերելու համար։
Այդ ՍՊԸ-ն Ռոբերտ Քոչարյանի ընտանիքին է պատկանում։ Նման մեծ գործարքները մի օրում չեն որոշվում, ուստի օրինաչափ էր, որ ամռան շոգի պատճառաբանությամբ «Հայաստան» դաշինքը հետաձգել է հանրահավաքների անցկացումը։ Մայիսի 1-ից շուրջ 2 ամիս ո՞ւմ մեծ փողերով էին Երևանի Ֆրանսիայի հրապարակում հանրահավաքներ անում, մեծ հարթակ ձևավորում, ավտոերթեր անցկացնում, բողոքի գործողությունների մասնակիցներին կերակրում։ Կարծում եմ՝ նաև Ռ․ Քոչարյանի։
Ամեն ինչ փոխկապակցված է, երևի այդ պատճառով է, որ շուրջ երկու տարի հայրենիքի փրկության, իշխանությանը դիմադրելու շարժումը մեծ արդյունք չի ունենում»։

«Կարմիր ծովում լարվածության սրման ֆոնին ԱՄՆ-ն ուղղակի կապ է հաստատել հութիների հետ». Վենս
3923:42
«Ուկրաինան պատրաստ է չհարվածել Ռուսաստանի էներգետիկ օբյեկտներին, եթե ստանա հուսալի երաշխիքներ». Զելենսկի
10822:07
«Նավթը արագորեն կէժանանա, հենց որ Իրանի հետ ռազմական հակամարտությունն ավարտվի». Թրամփ
11921:07
«Բաքվի և Երևանի միջև կայուն խաղաղությունը կամրապնդի տարածաշրջանի կայունությունը»․ Moody’s
12120:37
«Վաղը ՔՊ-ն է կանգնելու նույն կոտրված հայելու առաջ»․ Սոնա Աղեկյան
9617:36
«224 զոհվածների տարելիցը պետական օրակարգում գրեթե չերևաց»․ Դավիթ Անանյան
8817:24
«Մակրոնը սահմանել է իր անհատական հակառեկորդը»․ Արտակ Զաքարյան
8417:12
«Խաղաղություն չի լինում, եթե կոնֆլիկտի պատճառները չեն քննարկվում և չեն հաղթահարվում»․ Իրինա Յոլյան
8416:54