Ուրբաթ, 22 սեպտեմբերի, 2023 թ.
|
Ստեփանակերտում`   +15 °C

«Փաշինյան-Ալիև փոխգործակցության հերթական արդյունքը»․ Էդգար Ղազարյան

«Փաշինյան-Ալիև փոխգործակցության հերթական արդյունքը»․ Էդգար Ղազարյան
1766
Հինգշաբթի, 21 հուլիսի, 2022 թ., 17:18

ՍԴ աշխատակազմի նախկին ղեկավար Էդգար Ղազարյանը ֆեյսբուքյան իր էջում լուսանկար է հրապարակել՝ կից գրելով. «Փաշինյան-Ալիև փոխգործակցության հերթական արդյունքը
Շատ ժամանակ չի անցել, երբ թշնամուն շուրջ 200 գյուղ և քաղաք հանձնած Նիկոլ Փաշինյանը կառավարության նիստում հայտարարեց, որ առաջին անգամ նոր գյուղ է կառուցվելու։ Այդ հայտարարությունից օրեր անց Ադրբեջանում լուսանկարներ հրապարակվեցին Կովսականում նոր «խելացի գյուղ» ծրագրի և դրա բնակեցման մասին։ Այդ գյուղն Իլհամ Ալիևը կարողացել է կառուցել առաջին հերթին Նիկոլ Փաշինյանի շնորհիվ՝ տարածքը հանձնելու, այնուհետև ականապատ դաշտերի քարտեզները տրամադրելուց հետո։
Փաշինյանի և Ալիևի համատեղ ջանքերով Արցախում վերջին երկու տարում կառուցվել են նաև Ֆիզուլիի միջազգային օդանավակայանը, բազմաթիվ թունելներ, կամուրջներ և ճանապարհներ։ Ցավալին այն է, որ ճանապարհների կառուցմանը ներգրավված չէ Ալեն Սիմոնյանի եղբոր ճանապարհաշինական ընկերությունը, հեղինակային հսկողությունը առանց մրցույթի տրված չէ Նիկոլ Փաշինյանի աշխատակազմի ղեկավարի տեղակալին, իսկ մյուս աշխատանքներն իրականացնող բոլոր ընկերությունների տնօրենը Նիկոլ Փաշինյանի եղբայրը չէ։ Հուսանք այդ անարդարությունը շուտ կվերացվի»։

Աղբյուրը`   Էդգար Ղազարյան