«ՀՀ բանակի զբաղմունքը խաղադրույքներ կատարելն է»․ Հրանտ Բագրատյան

ՀՀ նախկին վարչապետ Հրանտ Բագրատյանը ֆեյսբուքյան իր էջում գրել է. «Դրամի արժևորում, մակերեսային տնտեսական սպեկուլյատիվ աճ, աղքատ հատվածի իրական եկամուտների անկում, զարգացման ստրատեգիայի բացակայություն... Այսպիսին է ՀՀ ընթացիկ տնտեսական իրավիճակը։ Միշտ էլ նշել ենք, ինչպես կարելի է այն փոխել։ Ահա դրանցից ևս մեկը։ Անհապաղ օրենսդրորեն արգելել բոլոր տեսակի խաղերը (toto, vbet, vivaro և այլն), թույլ տալ միայն ֆիննախի կողմից կազմակերպած պետական վիճակախաղը։ Vbet-ներն ու Vivaro-ները ընտանիքներ են քայքայում, մարդկանց հասցնում են ինքնասպանության, շեղում են առանց այն էլ սուղ տնտեսական ռեսուրսները մի քանի շուլերի հարստացման։ Այդ խաղերը վերջին 4 տարիներին աճել են շուրջ 3 անգամ, ներկայումս ՀՆԱ մեջ ունեն զգալիորեն ավելի մեծ տեսակարար կշիռ, քան, ասենք, կրթությունն ու առողջապահությունը։ Իսկ ամենավտագավորը. ՀՀ բանակի ամենալուրջ զբաղմունքը խաղադրույքներ կատարելն է։ Սրանով են զբաղված շատ զինվորներ։ Եկեք վերջ տանք այդ ամենին»։

«Նոր շուկաներ փնտրելու համար պարտադի՞ր է վարել քաղաքականություն, որը քանդում է կայացած շուկան»․ Հակոբ Բադալյան
126Երեկ, 17:54
«Նիկոլ Փաշինյանի օրոք գույքահարկն աճեց ավելի քան երեք անգամ»․ Վահե Սարգսյան
124Երեկ, 16:48
«Այս գներով ո՞նց ապրենք»․ Նարինե Կիրակոսյան (լուսանկար)
166Երեկ, 09:48
«Թրամփը խորհրդականների հետ քննարկել է դիզելային վառելիքի արտահանման արգելքի հարցը»․ #FT
406Երեկ, 09:42
ԱՄՆ-Իրան հակամարտության պատճառով այս տարի ԵՄ-ն 100 միլիարդ եվրո ավելի է վճարել նույն ծավալի գազի համար
332Երեկ, 00:49
ԱՄՆ-ն պատժամիջոցներ է սահմանել անհատների և ընկերությունների նկատմամբ՝ Իրանին օգնելու համար
468Երեկ, 00:37
Մարզերում գազավորված ոչ ալկոհոլային ըմպելիքներ արտադրող 54 ընկերություններից միայն 2-ում խախտումներ չեն հայտնաբերվել
17029.09.2026, 16:36
«ՀԱԷԿ-ի շահագործման ժամկետը կերկարաձգվի մինչև 2036 թվականը»․ Լիխաչով
34929.09.2026, 15:49