«Արդյո՞ք տիրող նիկոլիզմը կապ ունի Նիկոլի հետ». Երվանդ Վարոսյան
![]() 316 Ուրբաթ, 22 հուլիսի, 2022 թ., 21:36 Փաստաբան Երվանդ Վարոսյանի գրառումը․ «Իսկ արդյո՞ք տիրող նիկոլիզմն առհասարակ կապ ունի Նիկոլի հետ։ Ինչքան որ կան իշխող ռեժիմի (ընդ որում՝ էական էլ չի, թե որ ռեժիմի) սպասավոր կամակատարներ, ոչ պակաս են թվում ռեժիմի կողմից, իր սպասավորների ձեռամբ իրականացվող անբարոյական վայրագությունների անհաշտ քննադատներն ու դրանց դեմ պայքարողները։ Ռեժիմներն առհասարակ սկսում են կաղալ, երբ սպասավոր լինելը դառնում է ոչ շահավետ կամ խայտառակության աստիճան ամոթ ու զազրելի։ Այստեղ է, որ գործ ունեն անելու պայքարի ելածները։ Նրանք պիտի պատրաստ լինեն, որ պայքարը դժվար է, շահավետ չէ, կարող է շատ երկար տևել, ընթացքում չընկալվել, սակայն, ի վերջո, դառնալ ապրելակերպ։ Մեզանում, սակայն, այդ պայքարը հաճախ կանգ է առնում, երբ պայքարողը հանդիպում է ռեժիմի հերթական սպասավորի, որը, պարզվում է՝ իր ընկերն է, հարևանի հարսի կուրսեցին կամ Աստված մի արասցե՝ զոքանչի սրճընկերուհու երեխան։ «Ախպե՛ր, էս ռեժիմը կերավ երկիրը, կործանեց ամեն ինչ, ռեժիմի ծառաներն էլ ամոթ չունեն, սրբություն չունեցող, անբարո մարդիկ են... դե բացի Պողոսից, Պողոսը մեր ընկերն ա էլի, բացի Պետրոսից, դե ինքն էլ բաջանաղիս օրթաղն ա ու բացի Մարտիրոսից, էս մեկն էլ բարեկամի պահ ա դե, ախպե՛րս»... Այստեղ էլ պարզ է դառնում, որ այդ «պայքարողներն» ու «քննադատները» ռեժիմի ծառաներից վատն են։ Նրանք էլ են նույն ծառան, պարզապես կոնկրետ ժամանակահատվածում ռեժիմն իրենց ծառայության չի վերցրել, կամ այն գաղափարը, որի համար «պայքարում են» իրենց համար նույն արժեքն ունի, ինչ ռեժիմի սպասարկուների։ Թերևս այդ պատճառով են նրանք ընդունում Կապանում տեղադրված Դավիթ Բեկի արձանի կերպարանքն ու նետվում, բացառություններ ենթադրող ու մի շարք բայցեր պարունակող, «պայքարի»... Հիմա վերադառնամ սկզբի մտքին՝ Նիկոլը հոմ սրա հետ կապ չունի, առնվազն այս հարցում Նիկոլը մեղավոր չի, նա մեղավոր չի, որ դուք նիկոլական էիք դեռ գեներալ Անտոն Դենիկի ժամանակներից, երբ Նիկոլը դեռ նախագծում էլ չկար»։ Աղբյուրը` Երվանդ Վարոսյան |

«Հայկական պետականության շուրջ օղակը սեղմվում է». Սուրեն Սուրենյանց
16520:06
Ադրբեջանի ԱԳՆ են կանչվել Նիդերլանդների և Բելգիայի դեսպանները
22617:47
«Մեր ճակատագրերը փոխկապակցված են». Հասմիկ Հակոբյանի ելույթը՝ Ստամբուլում (տեսանյութ)
18417:18
«Ոչ ոք իրավունք չունի մեզ դնելու ինքնիշխանության ու խաղաղության միջև ընտրության առաջ»․ Լևոն Զուրաբյան
15317:06
«Կարծում եմ՝ իր անձի վերաբերյալ կեղծ լուրերը հիմք են հանդիսացել, որ որոշել է խոսել»․ Սեյրան Օհանյան (տեսանյութ)
24216:12
«Իրանի և ԱՄՆ-ի միջև հակամարտությունում հաղթողներ չեն լինի»․ Լուկաշենկո
26916:09
«Խաղաղության պայմանագիրը հնարավորություններ կբացի Եվրոպայի հետ ավելի սերտ համագործակցության համար». Բայբա Բրաժե
34215:22
«Իրանում թուրք են անվանում այդ երկրի նախագահ Փեզեշքիանին»․ Նաիրի Հոխիկյան
20414:54
