Արձակուրդն էլ են տրամադրում ընտրովի ու քաղաքական կողմնորոշումից ելնելով. «Փաստ»
![]() 270 Շաբաթ, 23 հուլիսի, 2022 թ., 10:24 «Փաստ» օրաթերթը գրում է. «Արձակուրդային այս փուլում բավական հետաքրքիր գործընթացներ են տեղի ունենում պետական կառավարման համակարգում։ Թերթի կառավարական աղբյուրը փոխանցում է, որ գրեթե բոլոր գերատեսչություններում աշխատակիցներին ամառային այս սեզոնին արձակուրդ են տրամադրում ընտրովի՝ ըստ ղեկավարության ցանկության ու ըստ... քաղաքական կողմնորոշումների։ Մեր աղբյուրները փոխանցում են, որ ընդդիմադիր հայացքներ ունեցող մի շարք աշխատակիցների բաց տեքստով ասել են, թե «վերևներից» ցուցում է տրված ամռան ընթացքում արձակուրդների սահմանափակումներ իրականացնել՝ աշխատանքի մեծ ծավալի պատճառաբանությամբ: Հասկանալի է, սակայն, որ խոսքը բոլորի մասին չէ: Ինչպես բոլոր հարցերում, այս դեպքում էլ ներկա իշխանության դեպքում առկա է ընդգծված «սորտավորում»: Մեզ հետ զրույցում աշխատակիցներից մեկը, որը չցանկացավ ներկայանալ, նշեց, թե արդեն մի քանի շաբաթ է՝ զեկուցագիր է ներկայացրել, որպեսզի տրամադրվի հերթական արձակուրդ, սակայն մինչ օրս պատասխան չի ստացել։ Առավել մանրամասն՝ թերթի այսօրվա համարում |

«Հայկական պետականության շուրջ օղակը սեղմվում է». Սուրեն Սուրենյանց
15220:06
Ադրբեջանի ԱԳՆ են կանչվել Նիդերլանդների և Բելգիայի դեսպանները
21517:47
«Մեր ճակատագրերը փոխկապակցված են». Հասմիկ Հակոբյանի ելույթը՝ Ստամբուլում (տեսանյութ)
18117:18
«Ոչ ոք իրավունք չունի մեզ դնելու ինքնիշխանության ու խաղաղության միջև ընտրության առաջ»․ Լևոն Զուրաբյան
15217:06
«Կարծում եմ՝ իր անձի վերաբերյալ կեղծ լուրերը հիմք են հանդիսացել, որ որոշել է խոսել»․ Սեյրան Օհանյան (տեսանյութ)
23416:12
«Իրանի և ԱՄՆ-ի միջև հակամարտությունում հաղթողներ չեն լինի»․ Լուկաշենկո
25216:09
«Խաղաղության պայմանագիրը հնարավորություններ կբացի Եվրոպայի հետ ավելի սերտ համագործակցության համար». Բայբա Բրաժե
31515:22
«Իրանում թուրք են անվանում այդ երկրի նախագահ Փեզեշքիանին»․ Նաիրի Հոխիկյան
20314:54
