«Ինչպես են 35 պատգամավորով հասնելու իմպիչմենթի, հայտնի է միայն մաթեմատիկայի ընդդիմադիր գուրուներին»․ Արսեն Թորոսյան
![]() 323 Շաբաթ, 23 հուլիսի, 2022 թ., 13:30 ՔՊ-ական պատգամավոր Արսեն Թորոսյանը ֆեյսբուքյան իր էջում գրել է. «Խորհրդարանական ընդդիմությունը, որը վերջին ամիսներին ըստ էության սեփական կամքով դարձել էր արտախորհրդարանական՝ անտեսելով այն կարևոր քվեն, որ ստացել էր ՀՀ քաղաքացիներից մաս կազմելու օրենսդիր իշխանության և իրենց ներկայացնելու այնտեղ, հերթական փողոցային ֆիասկոյից հետո որոշել է «վերադառնալ» Ազգային ժողով: Բայց ինչպես արդեն բազմիցս լսել ենք, վերադառնում է «սեփական օրակարգով»: Անհասկանալի մի ձևակերպում, որը նորից տեղ է թողնում, որպեսզի նրանք կրկին կարողանան ժամանակավոր կամ անժամկետ «լքել» ազգային ժողովը, երբ պարզ դառնա այդ օրակարգի սին լինելը: Եվ այսօր, ընդդիմությանը հարող մամուլով իբր արտահոսք է տեղի ունենում և նրանք մեզ բոլորիս ավետում կամ գուժում են, թե որն է իրենց «սեփական օրակարգը»։ Պարզվում է, որ տեղի է ունենալու քաղաքական ժամավաճառութան հերթական սեանսը՝ «վարչապետի իմպիչմենթ» անվանմամբ: Ինչևէ, այս հերթական քաղաքական շոուն, եթե այն իհարկե տեղի ունենա, ավելի շատ միտված է լինելու կրկին ապակայունացնելու ներքաղաքական կյանքը՝ տպավորություն ստեղծելով մեր քաղաքացիների և նաև արտաքին աշխարհի մոտ, որ իշխանությունը կայուն և մոնոլիտ չէ, ինչն իհարկե արդեն բազմաթիվ անգամներ հերքվել է: Հետևաբար, ընդդիմությանը անհրաժեշտ է հենց այդ ներքաղաքական ապակայունացման իմիտացիան՝ նաև արտաքին քաղաքական մարտահրավերներին մեր երկրի դիմակայության իջեցմամբ, ինչին բազմիցս ականատես ենք եղել, և նրանց չի հետաքրքում ինքնին գործընթացը մինչև վերջ տանելը: Քաղաքական թեժ աշուն, թեժ գարունից ու ամռանից հետո իհարկե կլինի, բայց դա չի վերաբերի վերոշարադրյալին: Հաճելի հանգիստ բոլորին»: Աղբյուրը` Արսեն Թորոսյան |

«Թե՛ հայրենիքը, թե՜ պաշտոնը Գասպարյան Օնիկը տանուլ է տվել». Կարեն Հեքիմյան
1522:48
«Հայկական պետականության շուրջ օղակը սեղմվում է». Սուրեն Սուրենյանց
20020:06
Ադրբեջանի ԱԳՆ են կանչվել Նիդերլանդների և Բելգիայի դեսպանները
24117:47
«Մեր ճակատագրերը փոխկապակցված են». Հասմիկ Հակոբյանի ելույթը՝ Ստամբուլում (տեսանյութ)
20217:18
«Ոչ ոք իրավունք չունի մեզ դնելու ինքնիշխանության ու խաղաղության միջև ընտրության առաջ»․ Լևոն Զուրաբյան
16517:06
«Կարծում եմ՝ իր անձի վերաբերյալ կեղծ լուրերը հիմք են հանդիսացել, որ որոշել է խոսել»․ Սեյրան Օհանյան (տեսանյութ)
26016:12
«Իրանի և ԱՄՆ-ի միջև հակամարտությունում հաղթողներ չեն լինի»․ Լուկաշենկո
29016:09
«Խաղաղության պայմանագիրը հնարավորություններ կբացի Եվրոպայի հետ ավելի սերտ համագործակցության համար». Բայբա Բրաժե
36315:22
