«Էս ամբողջ տեքստում գեթ մեկ անգամ չի օգտագործվել «Լեռնային Ղարաբաղ» եզրույթը»․ Արմեն Աշոտյան
![]() 367 Շաբաթ, 23 հուլիսի, 2022 թ., 16:12 «ԵՄ-Ադրբեջան գործընկերության խորհրդի նիստին ընդառաջ եվրոպացիները պատրաստել են մի զեկույց, որտեղ ամփոփված են Ադրբեջանի հետ իրենց հարաբերությունները, գնահատականները, տարբեր ոլորտներում արձանագրված, խնդիրները, հաջողությունները և այլն»,- այսօր ուղիղ եթերում հայտարարել է ՀՀԿ փոխնախագահ Արմեն Աշոտյանը։ «Սա պաշտոնական փաստաթուղթ է, այն ստորագրված է Եվրոպայի հանձնաժողովի գլխավոր քարտուղարի կողմից, պատրաստվել է արտաքին և անվտանգային հարցերով եվրոպական հանձնաժողվի բարձրագույն հանձնակատարի ժոզեպ Բորելի գրասենյակի կողմից»,- նշել է նա։ «Բնական է, որ Ադրբեջանի հետ հարաբերությունների համատեքստում ԵՄ-ը գնահատական է տվել նաև տարածաշրջանային, անվտանգային խնդիրների, զարգացումների մասին։ Էս ամբողջ տեքստում չկա գեթ մեկ անգամ օգտագործված «Լեռնային Ղարաբաղ» եզրույթը։ Խոսելով հայ-ադրբեջանական խնդիրների մասին՝ եվրոպական պաշտոնյաները, պաշտոնական Բրյուսելը ամբողջությամբ հրաժարվել են «Լեռնային Ղարաբաղ» ձևակերպումից ընդամենը մեկ անգամ օգտագործված է ադրբեջանցիների կողմից հանդուրժվող «Ղարաբաղ» բառը»,- նկատել է Աշոտյանը։
|

«Հայկական պետականության շուրջ օղակը սեղմվում է». Սուրեն Սուրենյանց
15220:06
Ադրբեջանի ԱԳՆ են կանչվել Նիդերլանդների և Բելգիայի դեսպանները
21517:47
«Մեր ճակատագրերը փոխկապակցված են». Հասմիկ Հակոբյանի ելույթը՝ Ստամբուլում (տեսանյութ)
18117:18
«Ոչ ոք իրավունք չունի մեզ դնելու ինքնիշխանության ու խաղաղության միջև ընտրության առաջ»․ Լևոն Զուրաբյան
15217:06
«Կարծում եմ՝ իր անձի վերաբերյալ կեղծ լուրերը հիմք են հանդիսացել, որ որոշել է խոսել»․ Սեյրան Օհանյան (տեսանյութ)
23416:12
«Իրանի և ԱՄՆ-ի միջև հակամարտությունում հաղթողներ չեն լինի»․ Լուկաշենկո
25216:09
«Խաղաղության պայմանագիրը հնարավորություններ կբացի Եվրոպայի հետ ավելի սերտ համագործակցության համար». Բայբա Բրաժե
31515:22
«Իրանում թուրք են անվանում այդ երկրի նախագահ Փեզեշքիանին»․ Նաիրի Հոխիկյան
20314:54
