Լողացվել է Արարատյան դաշտում ճենճոտված արագիլների հերթական խումբը

«Էնդեմիկ և վտանգված տեսակների պահպանություն» հիմնադրամի հիմնադիր Մանուկ Մանուկյանը ֆեյսբուքյան իր էջում գրել է. «Բաղնիքդ անուշ, բարի արագիլ
Ահա և լողացվեց Արարատյան դաշտում ճենճոտված արագիլների հերթական խումբը։ Արագիլների՝ նախապես հայտարարված այսօրվա լողացմանը մասնակցեցին ոչ միայն հայաստանցիներն, այլ նաև Ռուսաստանից Հայաստան տեղափոխված աշխատանքային վերաբնակները։ Մոտ 20 կամավոր մասնակցեց 14 արագիլների լվացմանը։ Սպասվում է, որ բոլոր արագիլներին, 5-10 օրից բաց կթողնեն։ Լողանալուց հետո, թռչուններին ժամանակ է պետք, որ մի փոքր ուշքի գան, լավ սնվեն, կազդուրվեն, իսկ փետուրներն էլ չորանան ու նորից ապահովեն թռչողականությունը։ Protection of Endemic and Endangered Species-ը, BirdLinks Armenia-ն և պարզապես բնասերներները արդեն երեք տարի է զբաղվում են սպիտակ արագիլների աղտոտման հետևանքների դեմ պայքարի խնդիրներով․ գտնում վնասված, վիրավոր, ճենճոտված թռչուններին, խնամում նրանց, բուժում, լողացնում ու բաց թողնում։
Բայց արագիլների հետ կատարվող այս աղետը խորը էկոլոգիական խնդիր է, որի պատճառներից են Արարատյան դաշտի ջրագծերի աղտոտվածությունն ու աղբանոցները։ Պատճառները չեն վերացել, պայքարը շարունակվում է»։

Նոր ընձառյուծ՝ «Գնդասար» համայնքային բնապահպանական տարածքում (տեսանյութ)
156620.10.2026, 20:13
«Ծառի բնի յուրաքանչյուր գոյացություն հիվանդության ապացույց չէ»․ Քրիստինա Վարդանյան
79619.10.2026, 11:00
ՀՀ-ի և Ղրղզստանի միջև ստորագրվել է Սևանա և Իսիկ Կուլ լճերի պահպանությանն ուղղված համագործակցության հուշագիր
88518.10.2026, 02:06
«Երևանի օդի աղտոտվածության ազդեցությունը առողջության վրա վերջին ամսում համարժեք է 22.8 ծխախոտ ծխելուն». Արամ Գևորգյան
96516.10.2026, 21:54
«Ինչու է Ամուլսարի հանքն անթույլատրելի». Գեղամ Օհանյան
106814.10.2026, 18:30
Գյումրիի Հաղթանակ զբոսայգում ծառահատումների դեպքով ԲԸՏՄ-ն հաղորդում է ներկայացրել Քննչական կոմիտե (լուսանկար)
108713.10.2026, 19:48
«Սա է ձեր հարկերով արվող «կանաչապատումը»». Քրիստինա Վարդանյան
126210.10.2026, 01:06
«Իսկ ո՞վ է որոշել, որ Շաքիի ջրվեժը պետք է «միացնեն» առավոտյան ժամը 11:00-ին». Շիրակ Բունիաթյան (տեսանյութ)
137407.10.2026, 01:06